Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Նոր անձնագրերի գները ուռճացված ու ճոխ հաշվարկներով են արվել»

Դեկտեմբեր 19,2013 14:09

2014 թվականի հունվարի 1-ից անձնագրեր ստանալու համար դիմող քաղաքացիները սովորական անձնագրերի փոխարեն կստանան կենսաչափական տվյալներ պարունակող նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր: Եթե առաջինը պարտադիր է, ապա երկրորդը` ըստ ցանկության:

Նոր անձնագրերը ոչ թե 5, այլ 10 տարի ժամկետով են ստանալու:

«Հենարան» ակումբում այսօր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն ասաց, որ նույնականացման քարտերը` 3000 դրամ , իսկ կենսաչափական անձնագրերը 25.000 դրամ են արժենալու: 16 տարին նոր լրացած կամ աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար:

Ըստ պարոն Մուրադխանյանի, այն քաղաքացիները, ում անձնագրերը ժամկետանց չեն, պարտավոր չեն լինի նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտեր ձեռք բերել. «Բոլոր անձնագրերը մինչեւ ժամկետի ավարտը ուժի մեջ են»:

Նա նաեւ ասաց, որ նույնականացման քարտերը Հայաստանի տարածքում հավասար են անձնագրի, իսկ արտասահման մեկնելու համար առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի Հայաստանի քաղաքացիները չեն կարող:

Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանն էլ մեր զրույցում պնդում է, որ նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը քաղաքացիների համար հավելյալ բեռ են. «Հասկանում ենք՝ ժամանակի պահանջ են այդ նոր փաստաթղթերը: Բայց մեր խնդիրն այն է, որ վճարունակ չենք: Հայաստանում մեծամասնության համար 3000 դրամն էլ է արդեն բավականին մեծ գումար, եթե շատ-շատերը ստանում են 50-60.000 դրամ . ինչպե՞ս են անձնագրի համար վճարելու 25.000 դրամ, ինչպե՞ս տեղավորվեն այդ գումարի մեջ: Լավ է, որ միացյալ համակարգ է ներդրվում, նույնականացումը հեշտանում է, բայց մեկը ինձ համար շատ դժվար է լինելու 25.000 դրամը վճարել»:

Պարոն Պողոսյանի խոսքով, պետք է զեղչեր լինեն անձնագրի գնացուցակում: Սպառողների ասոցիացիայի ղեկավարը թեեւ չունի ուսումնասիրություն, բայց վստահ է, որ անձնագրի գները ուռճացված են. «Պետք է մի ձեւ գտնեն ավելի մատչելի դարձնելու համար: Վստահ եմ` ուռճացված ծախսեր կան: Հաշվարկներ են արել, ճոխ են արել: Այդ հաշվարկները պետք է սեղմեն: Չեմ կարող ասել` որ կետում են ճոխություն արել, բայց այդ ճոխությունը պետական ծախսերի մեջ միշտ տեսնում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ստացվում է այնպես,վոր մենք Հայաստանի քաղաքացիներս պետք է 25 հազար դրամ տանք,որ մեր այսպես ասած մեզ ճանաչեն որպես Հայատանի քաղաքացի;դա ուղակի ցնորքի է նման:Սրանք մի օր էլ սեփական զուքարան գնալու համար են մտածելու վոնց ժողովուրդից փող կորզեն,դե վոր օդի փող են կորզում….ստեղ ա ասել

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031