Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ տեսախցիկների շուրջ

Դեկտեմբեր 19,2013 13:26

Բավական ժամանակ է, որ Երեւանում քաղաքային երթեւեկը կանոնավորելու նպատակով տեղադրվել են ու շարունակվում են տեղադրվել նկարահանող տեսախցիկներ, իսկ որքանո՞վ են դրանք արդարացնում իրենց աշխատանքը, ի՞նչ նոր լուծված ու չլուծված խնդիրների առջեւ են կանգնում մեր վարորդները, ով քանի՞ անգամ է տուգանվել, փորձեցի պարզել մեր համաքաղաքացիներից: Հարցված վարորդների ճնշող մասը գտնում է, որ արագաչափերն ավելի մեծ արագություն են գրանցում, քան իրականում կա: Մի զգալի մասն էլ բողոքում էր, որ շատ ուշ են իրազեկվում տուգանքի մասին, ասենք՝ ճանապարհին, սովորության համաձայն՝ վարորդն ամեն օր կանգնել է ու մի տուփ ծխախոտ է գնել, հետո պարզվում է, որ այդտեղ կայանելն արգելված էր: Ինչի մասին վարորդն իմանում է մի քանի շաբաթ հետո, երբ փոստատարն իրար հետեւից, ամեն օր նորանոր ծրարներով «աչքալուսանք» է բերում:

Պրպտումներիս մեջ փաստեմ ամենազարմանալին՝ վարորդների ստացած յուրաքանչյուր որոշման մեջ հուշում են, որ տուգանքի մասին իրազեկող ծրարը ստանալուց 10 օրում կարող են բողոքարկել ՃՈ պետին, իսկ տուգանքը 30 օրում չվճարելու դեպքում՝ այն եռապատկվում է, մինչդեռ տեսուչները, որպես կանոն, մոտ 2 շաբաթ կամ սեղանին քնեցնում են արդեն պատրաստի որոշումը (երբ համեմատում ենք որոշման կայացման օրը նամակը փոստատուն մտնելու օվա հետ, առնվազն 10-14 օրվա տարբերություն ենք նկատում, այստեղ տառապանքս փորձ ունի-Գ.Ա.), կամ հետին ամսաթվով են գրանցում, ո՞վ իմանա: Երկու դեպքն էլ նրաց օգտին չի խոսում ու այսպիսի աշխատաոճի նպատակը բոլորին էլ պարզ է՝ հնարավորինս մկրատել այն ժամանակը, որ քաղաքացին չհասցնի բողոքարկել: Ինչը շատ վատ է եւ առնվազն մարդու իրավունքների թաքնված ոտնահարում, մինչդեռ, ոստիկանապետը ջանք չի խնայում կառույցը բարեփոխված ներկայացնելու համար: Զրուցակիցներս հավաստիացնում են, որ զայրացնողը ոչ թե տուգանքներն են, այլ այն, որ կառավարությունը մի ողջ պետական կառույց՝ Ճանապարհային ոստիկանությունն աշխատեցնում է իր շատ քաղաքացիներին պատժելու համար, հանուն՝ մեկ անձի հարստացման: Ասում են՝ այդ գումարների միայն 30 տոկոսն է մտնում բյուջե, իսկ 70-ը գնում է սեփականատիրոջ գրպանը: Մի մասն էլ համարձակորեն առաջարկեց՝ փորձեք պատկան մարմիններին ներկայանալ հակառակ առաջարկով՝ 70%-ը մուծեք բյուջե, 30-ը՝ ձեզ, կհամաձայնե՞ն, երբեք թույլ չեն տա, քանզի մեզանում կատաղած կապիտալիզմն է զարգանում:

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031