Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանն «ընտանի կենդանիներ» ասելով նկատի ունի միայն կովերին եւ ոչխարների՞ն. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 19,2013 12:28

Բանից պարզվում է՝ դեկտեմբերի 10–ին Երեւանի ավագանին որոշում է ընդունել այն մասին, որ Երեւանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար քաղաքացիները պիտի 5 հազար դրամ տուրք վճարեն։ Որոշման մեջ, սակայն, չի նշվում, թե կոնկրետ ինչ կենդանիների մասին է խոսքը։

 

«ՉԻ» – Հետաքրքիր է՝ եթե «համապատասխան կաոույցները» որեւէ քաղաքացու բնակարանում, ասենք, մուկ կամ «թախտաբիթի» հայտնաբերեն, դրա համար կգանձե՞ն 5 հազար դրամ տուրքը, թե՞ քաղաքացին հազար դրամ մաղարիչով կպրծնի՝ բացատրելով, որ ինքը ոչ մի կենդանի չի պահում, դրանք ինքնաբուխ են։ Կամ գուցե քաղաքապետարանն «ընտանի կենդանիներ» ասելով նկատի ունի միայն կովերին եւ ոչխարների՞ն։ Կամ հետաքրքիր է՝ 5 հազար դրամ պետք է վճարել ամեն կենդանո՞ւ, թե ընդհանուր գլխաքանակի համար։ Ամեն դեպքում՝ հստակություն պետք է:

Հոդվածն ամբողջությամբ՝  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031