Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան «հետևողական» և որքան «սկզբունքային» են մեր պետական այրերը. «168 ժամ»

Դեկտեմբեր 19,2013 12:15

Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքերից. «Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»։ Կարծում ենք՝ այլևս կարիք չկա ասել, որ ոչ նոր հնարավորություններ կունենանք, ոչ էլ՝ նոր ներդրումներ։

Սակայն Գ. Մինասյանն ավելի սարսափելի կանխատեսում էլ է արել։ Նա ասել է, որ երկրում արտագաղթն իսկապես ամենակարևոր խնդիրներից մեկն է, և որ Ասոցացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալու նաև այդ խնդրի լուծման հարցում։

Ու քանի որ համաձայնագիրը չստորագրվեց, ըստ տրամաբանության, արտագաղթի խնդիրը լուծելու նոր հնարավորություն չկա։

Այսպիսով ցանկանում ենք ցույց տալ, թե որքան «հետևողական» և որքան «սկզբունքային» են մեր պետական այրերը, որոնք ընդամենը 3-4 ամիս առաջ ձոներ էին նվիրում ԵՄ-ին և ելույթներ ունենում՝ Ասոցացման համաձայնագրից սպասվող օգուտների մասին։ Իսկ այսօր նույն ջանասիրությամբ լծվել են Մաքսային Միությանն անդամակցության գովերգմանը։

Օրինակ՝ նույն Գագիկ Մինասյանն իր վերը նշված կանխատեսումներն արել է այս տարվա օգոստոսի 1-ին։ Ավելին, նա նշել էր, որ ՀՀ եվրոասոցիացման գործընթացը գնում է բավականին հարթ, և չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանը նոյեմբերի վերջին կստորագրի համաձայնագիրը։

Ինչպես գիտեք՝ ընդամենը 1 ամիս անց հայտարարվեց, որ գնում ենք Մաքսային միություն։ Արդեն կայացած փաստ է, որ նոյեմբերին Վիլնյուսում կնքվեց ոչ թե Ասոցացման համաձայնագիր (որի վրա երկար տարիներ աշխատում էին), այլ ստորագրվեց կես էջանոց մի հայտարարություն։

Ի՞նչ եք կարծում՝ Գ. Մինասյանը խորը հիասթափությո՞ւն ապրեց, նրա տեսլականը փլուզվե՞ց։ Իհարկե ոչ։ Բոլորովին վերջերս նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Մաքսային միությանն անդամակցելը տնտեսական կարևոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031