Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 19,2013 11:50
David Shahnazaryan

Հատված ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցից:

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այսպիսի

– Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում իշխանություն չկա, դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։ Այսօր ՀՀ իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը, բացարձակապես։ Դրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների։ Փաստացի դա այդպես է։

Ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար։

– Լուծումները ես ինքս առաջարկել եմ քանի անգամ ու այժմ էլ նորից եմ ասում՝ պետք է ձգտել ոչ թե ընդդիմադիրների ձեւաչափ կազմակերպել, այլ պետք է ընդդիմության համար լինի մի- մի անհատական օրակարգ, այսօր մենք կորցնում ենք մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը։ Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, որովհետեւ նա, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը տանում է Մաքսային միություն։ Հրաժարական պահանջել եւ չբարձրացնել այս հարցը՝ նշանակում է Պուտինի մեկ դրածոյին փոխարինել մեկ այլ դրածոյով։ Առավել կարեւորը սա է, սա պետք է ընդգրկվի, եթե սա ընդգրկվի, եւ ընդդիմության մեջ հաջողվի լուծել, կոնսենսուս ստեղծվի այդ հարցով, սա կլինի ելքը։

Բայց չեմ կարծում, որ դա լինի, քանի որ այսպես կոչված ընդդիմադիր են ձեւանում շատ ու շատ պրոռուսական ուժեր, որոնք ունեն մի նպատակ, որ Պուտինը Սերժ Սարգսյանին հեռացնի ու իրենց նշանակի այստեղ։

Մյուս ճանապարհը, որն անխուսափելի է, քաղաքական մի հզոր ալիքի բարձրացումն է Հայաստանում, առայժմ դրա նախադրյալները չկան, բայց դա անխուսափելի է, դրա համար ժամանակ է պետք։ Բայց այդ ժամանակի ընթացքում մենք կարող ենք շատ կորուստներ ունենալ։ Ռուսաստանն իր արժեքային համակարգն է փորձում հաստատել իր կայսրության սահմաններում ու Հայաստանն էլ արդեն համարում է իր կայսրության մասը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031