Սահմանադրական դատարանում սկսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՍԴ 7 անդամ է ներկա, նախագահում է Վլադիմիր Հովհաննիսյանը, Հայաստանի կառավարությունից ներկա է միայն էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարց ուղղեց, թե ակնհայտ է համաձայնագրում Ռուսաստանի շահը, ի՞նչ ենք մենք շահում, մի տեղ բալանսով ենք շահում, մի տեղ՝ ո՞չ:
Դրա կապակցությամբ նախարարը խորհուրդ տվեց շահավետությունը դիտել երկու այլ պարտավորությունների՝ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի եւ Հայաստանիա Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության համատեքստում:
Այս կարեւորագույն հարցի քննությանը լրատվամիջոցներից մասնակցում են Aravot.am-ը եւ «ՓաստԻնֆոն»:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ