Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանը մանրամասն կներկայացնի իր ցուցմունքում, թե ինչու է իր հագուստի վրայից ալկոհոլի հոտ եկել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 19,2013 11:38

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ վթարից տուժած Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի երեկ արած մի շարք դիտարկումներին։ Նշենք, որ փաստաբան Ռուբեն Բալոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Եղվարդի բժշկական կենտրոնից Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ընդունող բժիշկը հիվանդության պատմության նկարագրի մեջ նշել է, թե Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ էր գալիս, ապա երկրորդ նախադասության մեջ գրել է՝ Վարդան Պետրոսյանի հագուստի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս։ «Այս երկու նախադասությունների մեջ դրված են հարցականներ, տարբեր գրիչներով արված։ Հնարավոր չէ, բժիշկը հստակ նշի, հետո վերցնի այլ գրիչ, երկու հարցական դնի»,- Aravot.am-ին ներկայացրել է փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Նշվածի վերաբերյալ երեկ մեր զրույցում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ որպես կանոն, բոլոր վթարների գործով բժշկի կողմից կասկածի տակ է առնվում խմածությունը։ Վերջինս նշեց, որ ունի նմանատիպ մի քանի գործեր, «Էրեբունի ԲԿ-ում Վարդան Պետրոսյանի խմածության ստուգում չի կատարվել, ստուգումը կատարվել է մինչեւ այդ «Նաիրի» բժշկական կենտրոնում եւ գտնվել է սթափ վիճակում, իսկ, թե ինչու է իր հագուստի վրայից ալկոհոլի հոտ եկել, ապա Վարդան Պետրոսյանը մանրամասն կներկայացնի արդեն իր ցուցմունքում»,- պարզաբանեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Տուժող կողմի ներկայացուցչի մյուս պնդումներից մեկն էլ այն էր, որ իրականությանը չի համապատասխանում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե վթարի ժամանակ Վարդան Պետրոսյանը, ինչպես պարզել է փորձաքննությունը, ընթացել է 71 կմ/ժամ արագությամբ:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ արդեն նշել են՝ Վարդան Պետրոսյանը վարել է 71 կմ/ժամ արագությամբ, սակայն դատավտոտեխնիկական փորձագիտական մեթոդիկայի համաձայն պարզել՝ ինչքան է ստույգ արագությունը, հնարավոր չէ։

Ի պատասխան հարցի, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ Վարդան Պետրոսյանի վթարի 3D մոդելավորման հոլովակը պատրաստ է, սակայն այն չեն հրապարակի մինչեւ նախաքննությունը չավարտվի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031