Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հիմքերը խարխուլ են

Դեկտեմբեր 19,2013 13:15

Երեկ համացանցում hերթական անգամ տարածվել եւ հերթական անգամ հերքվել էին լուրերն այն մասին, որ խորհրդային վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը մահացել է: Բայց հերքվելուց առաջ կրկին հետխորհրդային տարածքում ի հայտ եկան հրճվալից արձագանքներ. այդ տարածքում չկա, հավանաբար, զուսպ, քրիստոնեական վերաբերմունք մահվան հանդեպ: Ինչեւէ, Գորբաչովը ողջ է. Աստված այս մոլորակում ապրող բոլոր մարդկանց առողջություն եւ երկար կյանք տա:

Երբ խոսքը պատմական դեմքերի մասին է, գնահատականը որեւէ դեպքում չի կարող միանշանակ լինել: Անեծքները որեւէ մեկի, այդ թվում՝ Գորբաչովի հասցեին ես չեմ հասկանում: Ասում են՝ նա քանդել է Խորհրդային Միությունը: Ի վիճակի՞ է արդյոք մեկ մարդը նման բան անել, եթե երկրի համակարգում «փտած մեխանիզմներ» չկան: Մերկելը կարո՞ղ է Գերմանիան քանդել: Օբաման՝ Միացյալ Նահանգնե՞րը: Գորբաչովը քանդել է մասոնների, հրեաների, ԿՀՎ-ի եւ այլ դավադիրների օգնությամբ կամ դրդմա՞մբ: Իսկ ինչո՞ւ Խրուշչովին կամ Բրեժնեւին նրանք չեն դրդել: Ավելի լա՞վ մարդիկ էին:

Դրանով, իհարկե, չեմ ուզում ասել, որ անհատը (տվյալ դեպքում՝ անհետեւողական եւ իր գաղափարների մեջ խճճված անձնավորությունը) որեւէ դեր չի խաղում: Կամ՝ որ խորհրդային հակառակորդները իրենց հերթին չէին բզբզում, որ երկիրը քանդվի: Բայց այդ ամենը հնարավոր չէ անել, եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ: Որոնք էին այդ նախադրյալները՝ արդեն գրվել են հատորներ եւ դեռ գրվելու են:

Իսկ այստեղ խոսքն այն մասին է, որ ցանկացած երկիր՝ անկախ իր չափերից, «սեյսմակայուն է» բոլոր հնարավոր դավադիրների նկատմամբ, եթե ներսում, փոխաբերական իմաստով ասած, պետության տեղացի շինարարները ցեմենտ եւ արմատուրա չեմ գողանում: Այդ շինարարներն, ի դեպ, ոչ միայն իշխանություններն են, այլեւ բոլոր քաղաքացիները:

Ասում են՝ Կիեւի «Եվրոմայդանը» Արեւմուտքն է բզբզում: Իհարկե, ճիշտ են ասում: Բայց մարդիկ նաեւ օբյեկտիվ հիմքեր ունեն փողոց դուրս գալու: Կարո՞ղ է, օրինակ, Ռուսաստանը հրահրել, որ, ասենք, Լոնդոնում մարդիկ շաբաթներով Թրաֆալգարի հրապարակում մնան եւ պահանջեն, որ Բրիտանիան միանա Մաքսային միությանը, վանկարկեն՝ «Ուզում ենք ապրել Ղազախստանի նման»:

Հայաստանի դեպքում նույնն է. մենք իմունիտետ չունենք արտաքին «բզբզոցների» նկատմամբ, որովհետեւ մեր պետության հիմքերն են թույլ, որովհետեւ 22 տարվա ընթացքում մեր իշխանությունները եւ քաղաքական վերնախավը այդպես էլ չեն ասել, թե ինչ պետություն են ուզում կառուցել՝ զբաղված էին եւ են բոլորովին ուրիշ գործերով: Եթե դու ինքդ չգիտես, թե ինչ ես ուզում, ինչո՞ւ ես զարմանում, որ քեզ քաշքշում են այս կամ այն կողմից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. David says:

    Ասել է թե Գորբաչովը դավաճանություն իրականացրեց մասոնների ծրագրո*վ:Տարեկան հազարավոր երեխաներ են ծնվում, ինչ է առանց այս ամենի չէին կարող խաղաղ գրավել:Ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:

  2. Արթուր Ղազարեան says:

    Կարո՞ղ է, օրինակ, Ռուսաստանը հրահրել, որ, ասենք, Լոնդոնում մարդիկ շաբաթներով Թրաֆալգարի հրապարակում մնան եւ պահանջեն, որ Բրիտանիան միանայ Մաքսային միութեանը, վանկարկեն՝ «Ուզում ենք ապրել Ղազախստանի նման»:

    Լաւ էր 🙂 (y)

  3. MARD says:

    Դրա համար են ասում , տերովին տերն ա տարել անտէրին գելը.

  4. Rafael says:

    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём в священный бой!

    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём на смертный бой!

    Прощай, любовь моя!
    Пою, не забуду тебя.
    Прощай, родная. Люблю тебя я.
    Вернусь – увидишь ты меня!
    Прощай, родная. Люблю тебя я.
    Вернусь – увидишь ты меня!

    Много песен мы в сердце сложили,
    Воспевая родные края,
    Беззаветно тебя мы любили,
    Святорусская наша земля.
    Все мы — дети Великой Державы,
    Все мы помним заветы отцов,
    Ради родины, чести и славы
    Не жалей ни себя, ни врагов.

    Шумят в полях хлеба.
    Шагает Отчизна моя
    К высотам счастья,
    Сквозь все ненастья —
    Дорогой мира и труда.
    К высотам счастья,
    Сквозь все ненастья —
    Дорогой мира и труда.

    И если в поход
    Страна позовёт
    За край наш родной
    Мы все пойдём на смертный бой!
    Պտի ճիշտ էր եղել ու դեռ վաղուց պիտի մեռած լիներ ավելի ճիշտ գնդակահարված

  5. Hakob says:

    հայաստանցիների ուղիղ երկու երրորդը` 66 տոկոսը, համոզված է` «Խորհրդային Միության փլուզումը Հայաստանին վնաս էր»:

    https://www.azatutyun.am/content/article/25205993.html

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Հակոբ, կուզեի ավելացնել… հատկապես այդպես են մտածում Խորհրդային Հայաստանի նախկին կոմունիստ պաշտոնյաների 100 տոկոսը, որոնցից մի մասը, որ կարողացել է Արեվմտյան երկրներում «քաղաքական ապաստարան» խնդրել կոմունիտների դեմ պայքարելու վարկածով, եվ դրա շնորհիվ ապահովել քիչ թե շատ ապահով ծերություն…

      • Hakob says:

        հա… ասել կուզես, որ էտ 66 տոկոսը նախկին կոմունիստ պաշոտնյա է՞:
        չէի մտածել: ես էլ ասում ոնց՞ ա դա հնարավոր… չէ՞ որ սովետը Հայաստանը ասպատակեց, ավիրեց, ինչքան մինչև 1920 թիվը շենք, զավոդ, թանգարան ու համրեգասրահ ունեիքն, ավերեց ու քանդեց, թալանեց ու տարավ Էլմիտաժ…

        Իհարկե սովետը անգլո-սաքսերի նման չէ, որոնք եգիպտական սյուները ու ոհւնական կոթողները հիքից են տարել… 🙂

  6. Hakob says:

    սում են՝ Կիեւի «Եվրոմայդանը» Արեւմուտքն է բզբզում: Իհարկե, ճիշտ են ասում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/12/19/416173/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    իսկ ինչու՞ է բզզզզում: Արամ
    երբևէ չեմ կարդացել ձեզ կարծիքը այս մասին:

    Նոր ռեպորտաժներ եվրոյի զոհերից:

    https://ru.euronews.com/2013/12/12/greeks-earning-less-trapped-in-part-time-low-wage-jobs

    https://ru.euronews.com/2013/12/18/electricity-activists-restore-power-to-greek-families-cut-off-by-the-state/

    իմիջայլոց, ասեմ, որ Հունաստանում ոչ պատերազմ է, /ինչպես մեր մոտ էր/, ոչ էլ երկրաշարժ:

  7. Հրանտ Պապիկյան says:

    Գորբաչևվը որպես երկրի ղեկավար, որը թարմ և երիտասարդ ուժ էր, լիովին կարող էր փոխել իրավիճակը և ամրացնել խարխլված հիմքերը: Ընդամենը պետք էր հակակոռուպցիոն միջոցառումներ սկսել, և նրա առաջին քայլերը ցույց տվեցին, որ ունակ է փոխել…
    Բայց նա հակառակը արեց` օգտվեց այդ հիմքերի խարխլված լինելուց, հրահրեց ազգամիջյան կոնֆլիկտներ և ի վերջո քանդեց երկիրը: Ահա թե ինչու է նա համարվում ԴԱՎԱՃԱՆ: Կապ չունի, թե այդ երկիրը քանդելը պետք էր, թե ոչ: Դա արեց մարդը, որին վստահել էին: Ի վերջո այն, որ նա վերբովկա եղած կադր է եղել և ոչ առանց արևմտյան օգնության է եկել իշխանության` Դա նոր չի հորինվել, այդ մասին բազմիցս գրվել է:
    Իսկ այն, որ Հայաստանի բնակչության 66%- ը ցավում է ԽՍՀՄ փլուզման համար, ես չեմ զարմանում: Իսկ ինչ տվեցին ազատական գաղափարները և կապիտալիզմը հասարակ մարդկանց` այն, ինչ որ ունենք այսօր: Եթե այն ժամանակ “ցեմենտ ու արմատուրա գողացողները” գող- սիրտը դող վիճակում էին, իսկ սպեկուլյանտներն ու ստվերային բիզնեսմենները աշխատում էին իրենց վաստակածը թաքուն ուտել, որ չբռնվեն, ապա այսօր դա անում են լկտիաբար և դա սովորական երևույթ է: Բացի այդ, եթե մեծամասնությունը այդպես է կարծում, ուրեմն պետք է ընդունել, որ միգուցե սխալվում է փոքրամասնությունը???

    • Galust Yenokyan says:

      Հարգելի պարոն Պապիկյան, ես էլ Արամ Աբրահամյանի նման համոզված եմ որ Գորբին արեվմուտքի մարդը իհարկե չէր եվ կարծում եմ նրա հիմնական սխալը, գուցե լինելով համեմատաբար «երիտասարդ» ժողովրդի ներկայացուցիչ, բավական «փորձ» չուներ… տեսեք Ձեր մոտեցման մեջ Դուք միեվնույն սխալը կրկնում եք « իսկ սպեկուլյանտներն ու ստվերային բիզնեսմենները աշխատում էին իրենց վաստակածը թաքուն ուտել..» տեսեք ԴԵՆ ՍՅԱՈ ՊԻՆԸ հասկացավ որ «գլաստնոստով» ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱ չես անի, չինացիները հին առեվտրականներ են եղել եվ շատ աշխատասեր…նա հասկացավ (Հրանտի ,Հակոբի, Ռաֆաելի եվ Արմենի այդքան սիրած համայնավարական համակարգը պահպանելու համար) հարկավոր է «սպեկուլյանտներին կանաչ ճանապարհ տալ»…Պարապ Ջուր ծեծելու փոխարեն նա ազատ շուկայի պայմաններ ստեղծելու հիմքերը դրեց (իհարկե Կոմունիստների համեմատաբար լիբերալ նոր օրինական սկզբունքներով) մնացյալը իհարկե Պատմություն է այսօր… Իհարկե Կոմունիստական Չինաստանի տնտեսական հեղափոխությունը այդ երկիրը միագամից տեղափոխեց 21 րդ դար… եվ այնուամենայնիվ այսօր համայնավարության եվ կուսակցական կոռուպցիան պայմաններում Չինաստանի առաջնթացը շնչահեղձ է լինում, համոզված եմ որ նրանք խելոք ժողովուրդ են եվ ճիշտ ճանապարհը կգտնեն…
      Նման համոզվածությունն ունեմ մեր ժողովրդի համար եվս, մենք էլ մեծ առեվտրականներ ենք եղել, հիշենք կոմունիստ Միկոյանին…

  8. Armen says:

    Այստեղ խոսվում է , ինչ պետք է աներ Գորբաչովը:
    Գորբաչովի պռոբլեմը այն էր, որ իրա խոսքը ու գործ չէր համընկնում, նույնիսկ 180ºհակառակն էր անում: Պայքարում էր կոռուպցիաի դեմ , բայց ինքը կաշառակեր էր, ամեն արտասահման գնալուց կնոջ հետ ստանում էր նվերի տեսքով շատ թանկարժեք իրեր ու կինն էլ թանկարժեք այն ժամանակի արտասահմանյան մոտաից էր օգտվում, երբ մյուս կանայք մթերքի հերթերում էին կոտորվում, Գորբաչովը խոսում էր դեմոկրատացման մասին, բայց խեխտեց արցախցիների արդար պահանջը: Իմ կարծիքով եթե Գորբաչովը արդար ձևով լուծեր Արցախի պրոբլեմը, ԽՍՀՄ չէր քանդվի: Արցախյան շարժումից, կառավարության սխալ որոշումի պատճառով, այսինքն Գոբաչովի սխալի պաըճառով, սկսվեց քանդվելը: Իմ կարծիքով եթե այն ժամանակ արագ Արցախը հայտնի պատճառով միացներ Հայաստանին և թույլ չտար Սումգաիտի, Բաքվի դեպքռրը պատկերը լրիվ այլ կլիներ: Մի պետություն, որը ժամանակին ֆաշիզմի ու ռադիզմի դեմ էր կռվել, իրավունք չուներ իր երկրում այդպիսի դրսեվորումներ հանդուրժել.

  9. Mariam says:

    Նման փակ համակարգերը, ինչպիսին էր կոմունիստականը, չեն կարող երկար կյանք ունենալ: Իհարկե, 70 տարին քիչ չէ, բայց պատմության համար դա մի ակնթարթ է: Կարելի է ասել Գորբաչովն ընդամենը արագացրեց քայքայման պրոցեսը:

    Եթե կոմունիստական համակարգն ավելի լավը լիներ, քան այսպես կոչված դենոկրատիան, որն իհարկե հեռու է այն ամենից, ինչպիսի իդեալական ներկապնակով այն ներկայացվում է, հազարավոր մարդիկ ամեն տարի չէին տենչա գնալ դեպի արևմուտք: Գերմանական երկու հանրապետությունները ցայտուն օրինակ են. նույնիսկ բեռլինյան պատը ի զօրու չէր զսպելու փախչելու ցանկությունը: Մարդիկ իրենց կյանքն են վտանգել արևմտյան Բեռլին գնալու համար:

    Կոմունիստական կուսակցության անդամները քարոզում էին կոմունիզմ, բայց ամեն առիթի դեպքում օգտվում էին արևմտյան արտադրանքներից:

  10. Armen says:

    Հարգելի Մարիմա,

    Մի հարց: Գերմանիաում եղել եք ու խոսել եք գոնե մի գերմանացու հետ, հարցրել եք , թե իրանք ինչ են մտածում պատի քանդվելու մասին?

  11. Գագիկ Բաղդասարյան says:

    Հարգելի Արմեն,

    Մի հարց: Դուք տեղյակ եք թե այդ պատը ով էր շարել և ինչ նպատակով?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031