Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ շատ փոքր գումարների մարումն են իրականացնում երկարատեւ ամիսներով. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2013 11:07

Փոքրիկ ուսումնասիրությունը «Զիգզագ»-ի եւ «Արայ»-ի խանութ-սրահներում հաստատեց, որ վերջին տարիներին հատկապես ավելացել է ապառիկով ոչ թանկ ապրանքներ ձեռք բերողների թիվը, որոնք անգամ շատ փոքր գումարների մարումն են իրականացնում երկարատեւ ամիսներով։

Նկատենք, որ սպառողական վարկերի «փաթեթում», ի թիվս ավտովարկերի եւ քարտային ու ոսկու գրավով վարկերի, մեկ տարվա կտրվածքով ամենամեծ աճ արձանագրվել է հատկապես կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերի մասով։ Այս նպատակով տրամադրված վարկերն աճել են ավելի քան 50%-ով, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ ավտովարկերը, օրինակ, այս նույն ժամանակահատվածում աճել են 13%-ով։

Ինչ վերաբերում է հիպոթեքային վարկերին, ապա դրանց աճը եւս «ողջամտության» սահմաններում է եւ տեղավորվում է վարկային պորտֆելի ընդհանուր աճի տրամաբանության մեջ, ինչը չես ասի սպառողական վարկերի դեպքում։

Իրականում սպառողական վարկերի նման աճը պետք է դիտել որպես հասարակության սոցիալական վիճակի բացասական ազդակ։

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031