Լեգենդար Դիեգո Մարադոնան պատրաստվում է ընդունել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի սադրիչ առաջարկը: Ասիական այս երկիրը ցանկանում է, որպեսզի աշխարհի նախկին չեմպիոնը եկող տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում Իրան-Արգենտինա հանդիպմանը ներկայանա Իրանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այդ խաղը կայանալու է հունիսի 21-ին: Գրեթե կասկած չկա, որ Արգենտինան հաղթելու է՝ անկախ նրանից, թե ֆուտբոլային լեգենդն ինչ մարզաշապիկով ներկա կլինի հանդիպմանը: Սակայն արգենտինացի ֆուտբոլասերներին դժվար թե Մարադոնայի այդ վարքագիծը դուր գա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 1tvnet.ru-ի