2013թ. մարտի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Զ. Նախշքարյանը դատավոր նշանակվելուց հետո մարզում ոչ մի դատ չի վարել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանն այդ ժամանակ դատեր էր վարում մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելուց 10-15 օր հետո Զարուհի Նախշքարյանը երեխա է ունեցել եւ գտնվել է ֆիզիոլոգիական արձակուրդում:
ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացրեց, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին, համաձայն ձեւավորված ավանդույթի, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քրեական, քաղաքացիական եւ վարչական պալատների նախագահների, դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին եւ աշխատակազմին է ներկայացրել է նորանշանակ դատավորին՝ Զարուհի Նախշքարյանին: Վերջինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Դատավոր Աշոտ Խաչիկյանն այժմ շարունակում է դատական նիստեր վարել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում, նա Նոյեմբերյան քաղաքում նիստեր անցկացնելու համար ժամանում է Դիլիջան քաղաքից:
Եթե Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը դատավորի կարիք ուներ, ինչո՞ւ ֆիզիոլոգիական արձակուրդից վերադառնալուց հետո Զարուհի Նախշքարյանը մայրաքաղաքում նոր նշանակում ստացավ, մարզում նոր դատավոր այդպես էլ չնշանակվեց:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ