Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կապանում նախատեսում են երթ անցկացնել՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման

Դեկտեմբեր 18,2013 21:47

Սյունիքի մարզկենտրոնում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խումբ: Կապանցիներից  բաղկացած խումբը մտադիր է իր անհամաձայնությունը հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ, որը  նախատեսվում է ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք նախատեսում ենք տարբեր մեթոդներով մեր անհամաձայնությունը հայտնել  վերոնշյալ օրենքի կիրառմանը: Այդ առիթով խումբը մտադիր է երթ կազմակերպել Կապանում: Տեղական հասարակական կազմակերպություններն էլ նախատեսում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ի դժգոհություն տվյալ օրենքի ընդունման», – նշեց  «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խմբի անդամ, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը: Այսօր «Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության գրասենյակում մի խումբ ակտիվիստներ հանդիպել եւ քննարկել են հետագա քայլերը: Ինչպես քիչ առաջ մեզ տեղեկացրեցին՝  շաբաթ օրը խմբի ակտիվիստները  նախատեսում են երթ կազմակերպել Կապանում՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի:  Երթը կմեկնարկի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին՝ նախկին ավտոկայանի հրապարակից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կապանում (և Սյունիքում) առաջին հերթին շարունակական ցույցեր պիտի անել՝ ընդդեմ Սյունիքի հանդեպ հանքային/էկոլոգիական տեռորիզմի:

    Այսօր Սյունիքում արդեն գործում է 11 մետաղական հանքավայր ու Սյունիքում արդեն կա 12 պոչամբար՝ բոլոր 12-ը կառուված օրենքի կոպիտ խախտումներով: Մինչև 2016 թ.-ը Սյունքում ցանկանում են շահագործել ևս 28 մետաղական հանք:Այսինքն՝ 11 + 28 = 39.

    (Գունավոր) մետաղների արտահանումը ուղեկցվում է ՑՐՎԱԾ ՈՒՐԱՆՈՎ և ԹՈՐԻՈՒՄՈՎ,որը ԴԱՐԵՐՈՎ մնում է հողում և ջրում: Գումարած՝ Մենդելեևի աղյուսակի 50-ից ավել էլեմենտներ. հետևանքը՝ ծծմբային միացություններով թունավոր-ծանր մետաղական օդ:

    Միայն ԳԵՐԹՈՒՆԱՎՈՐ ցրված ուրանը մոտ 300 հիվանդություն է առաջացնում և մարդու մարմինը 20-30 տարով ավելի շուտ ծերացնում:

    Այնպես որ, հատկապե՛ս հարավային Սյունիքի երիտասարդ սերնդի ՄԵԾ ՄԱՍԸ թոշակային տարիքի սկի չի էլ հասնելու,եթե ՀԻՄԱ վեր չկենա ու ԱՏԱՄՆԵՐՈՎ ՉՊԱՅՔԱՐԻ հանքային/էկոլոգիական տեռորիզմի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031