Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան. «Դարեր շարունակ մեր քաղաքական միտքը ելքեր է փնտրել դրսերում»

Դեկտեմբեր 18,2013 22:02

Պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում բողոքի ալիքին եւ Հայաստանում՝ ընդդեմ Մաքսային միության փոքրաթիվ բողոքի ակցիայի զուգահեռներին, դրանց պատճառներին եւ հաճախ հնչող այն բացատրությանը, թե Հայաստանն առանց Ռուսաստանի դատապարտված է, նկատեց․

«Ինչ վերաբերում է առանց Ռուսաստանի դատապարտվածությանը, ապա կարծում եմ, որ խնդիրը այստեղ Ռուսաստանը չէ, խնդիրը մեր մեջ է, որ դարեր շարունակ մեր քաղաքական միտքը ելքեր է փնտրել դրսերում՝ սկսած Ռեչ Պոսպոլիտայից, Վենետիկի Հանրապետությունից, Պֆալցի իշխանից, Անգլիական արքունիքից մինչեւ ռուսական կայսրություն: Այդ իսկ պատճառով ունեցել ենք դառը պարտություններ, հիասթափություններ ու մեծ կորուստներ: Հենց որ գիտակցեցինք, որ միայն սեփական մտքի ազատությամբ ու ուժերի կոնսոլիդացիայով, խնդիրների ճիշտ ձեւակերպմամբ ու տեսլականով կարող ենք կերտել մեր երկիրը, ինչպես օրինակ դա արեցինք Սարդարապատում ու 1988-ի համաժողովրդական շարժման ընթացքում, այն ժամանակ էլ կունենանք մեր երազած Հայաստանը»:

 

Պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031