Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիրիահայերի համար ռուսաց լեզվի դասընթացներ կկազմակերպվեն

Դեկտեմբեր 18,2013 20:16

«Դա դեռ ընդամենն առաջարկ է, բայց  մենք դրական արձագանքեցինք, քանի որ ցանկանում ենք, որ Հայաստանում ապաստան գտած մեր ընկերները նաեւ ռուսերեն իմանան: Հայաստանում, ռուսերենը բավականին գործածական լեզու է եւ դա նրանց կօգնի իրենց աշխատանքային գործունեության ընթացքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Բանն այն է, որ այսօր ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Հարություն Բալաբանյանը և արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը, պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ Անդրեյ Իվանովի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իգոր Կուսովի հետ: ՍԴՀԿ մամլո դիվանի տարածած հայտարարության համաձայն. «Կողմերը համատեղ մտահոգություն հայտնեցին Սիրիայում խաղաղ բնակչության՝ հատկապես քրիստոնյաների հանդեպ շարունակվող հետապնդումների և ահաբեկումների վերաբերյալ: Կողմերը փոխադարձ շահագրգռություն ցուցաբերեցին Հայաստանում ապաստանած սիրիահայ մեր հայրենակիցների համար հատուկ ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպելու հարցում»:

Aravot.am-ը պարոն Մեսրոպյանից հետաքրքրվեց` արդյոք ՍԴՀԿ-ում էլ կողմնակից են, որպեսզի ռուսաց լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տրվի: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում հատուկ կարգավիճակ պետք է ունենա մեկ լեզու` Հայաստանի հանրապետության պետական լեզուն` հայերենը: «Ռոսսոտրուդնիչեստվոն» ռուսաց լեզվի ուսուցանման ծրագրեր է իրականացնում մեր երկրում, առաջարկն էլ եղել է ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իգոր Կուսովի կողմից: Եվ ես արդեն ասացի, թե ինչ պատճառով ենք կողմ այդ առաջարկի` կյանքի կոչմանը»:

Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նաեւ ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հարցերում Հնչակյան կուսակցության դիրքորոշումները և առաջիկա անելիքները: «ՍԴՀԿ ատենապետը ընդգծեց, որ կուսակցությունը Հայաստանում գործում է ձախ դաշտում՝ հանուն սոցիալական արդարության և ընդդեմ առկա մենաշնորհների և օլիգոպոլիայի: Կողմերը հանդիպման ընթացքում փոխանակվեցին կարծիքներով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հարցում, ինչպես նաև քննարկվեց իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում»,-ասված է ՍԴՀԿ դիվանի տարածած հայտարարության մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ափսոս են մեր Սիրիահայ եղբայրները, թողեք որ մեր մեջ նրանք մաքուր մնան։ Աշխատանքով կամ
    կենցաղով ապահովելու համար բոլորովին այլ բան է հարկավոր, որը հանցագործ վառչախմբի ուղեղին հասանելի չէ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031