2014թ-ին Սիրիայի ներսում իրավիճակի վատթարացման եւ փախստականների շարունակական արտահոսքի հեռանկարի առջեւ կանգնած լինելով ՄԱԿ-ի գործակալությունները երկուշաբթի օրը դիմել են դոնորներին խնդրելով 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մինչեւ այժմ մեկ մարդասիրական ճգնաժամի համար պահանջված ամենամեծ գումարը:
Պատասխան քայլերի ծրագիրը այսօր Ժնեւում ներկայացվեց դոնորներին Ճգնաժամային Օգնության Կորդինատոր Վալերի Ամոսի եւ ՄԱԿ-ի Փախստականների Հարցով Գերագույն Հանձնակատար Անտոնիո Գուտերեսի կողմից ՝ ՄԱԿ-ի գործակալությունների եւ ՀԿ-ների անունից: Նրանց ներկայացրած երկու կազմակերպությունները համակարգում են այժմ Սիրիայի ներսում եւ հարակից շրջանում բազմաթիվ գործակալությունների/կազմակերպությունների միջազգային մարդասիրական օգնությունը:
« Նայելով առաջ ՝այս սոսկալի ճգնաժամի չորրորդ տարվան, տեսնում ենք որ Սիրիացիների գրեթե երեք քառորդը մարդասիրական օգնության կարիք կունենան 2014 թվականին: Միջազգային հանրության, ՄԻացյալ Ազգերի կազմակերպության, Կարմիր Մահիկի եւ համագործակցող ՀԿ-ների աջակցությամբ կենսական օգնության տրամադրումը եւ հակամարտությունում ճիրաններում մնացած շարքային տղամարկանց, կանանց եւ երեխաների պաշտպանությունը կշարունակվի», ասսց Վալերի Ամոսը:
Երկուշաբթի օրվա կոչը հիմնված է 2014թ-ի ընթացքում շարունակվող մարդասիրական կարիքների եւ Սիրիայիի ներսում ու հարեւան երկրներում մեծածավալ տեղահանման կանխատեսումների վրա: Ընդհանուր 6.5 միլիարդ ԱՄՆ դոլարից 2.3 միլիարդը ՄԳՀԳ-ի կողմից ղեկավարվող Սիրիա Մարդասիրական Աջակցության Արձագանqի 6րդ Պլան-ի վրա կծախսվի՝ Սիրիայի ներսում գտնվող մարդկանց համար: Մնացած 4.2 միլիարդը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ղեկավարվող Տարածաշրջանային Արձագանքի 6րդ Պլան-ի համար է, որը կօգնի փախստականներին եւ նրանց հյուրընկալող համայնքներին հարեւան երկրներում:2014թ-ի համար կոչը ներկայացնում է ավելի քան 100 համագործակցող կազմակերպությունների ՝ ՄԱԿ գործակալությունների, ազգային եւ միջազգային ՀԿ-ների աջակցությունը, որոնք միասին աշխատում են Սիրիացիների կարիքները հասցեագրելու համար:
«Մենք բախվում ենք մի սարսափելի իրավիճակի. երբ 2014թվականի վերջում Սիրիայի բնակչության էականորեն ավելի մեծ մասը կտեղահանվի համ կունենա մարդասիրական օգնության կարիք», ասաց Փախստականների Հարցերով Գերագույն Հանձնակատար Անտոնիո Գուտերեսը: «Սա վեր է այն ամենից ինչ մենք տեսել ենք շատ շատ տարիների ընթացքում եւ ավելի շատ քաղաքական լուծման անհրաժեշտություն է ստեղծում>>: Նա ավելացրեց, << Այժմ միջազգային մարդասիրական արձագանքին աջակցելը կյանքեր խնայելու կարեւորություն ունի: Համատարած միջազգային համերաշխությունը վճռական է ոչ միայն տառապող Սիրիացիներին այլ նաեւ փախստականներին մեծահոգաբար ընդունած երկրներին օգնելու համար: Սիրիայի ճգնաժամը խիստ ազդեցություն է ունենում նրանց տնտեսությունների, հասարակությունների եւ նույնիսկ անվտանգության վրա»:
Կարդացեք նաև
Ավելի քան 2.3միլիոն մարդ թողել է Սիրիան 2011թ-ի մարտից ի վեր՝ երբ սկսվեց հակամարտությունը, պատմության վերջին ժամանակահատվածում փախստականների ամենամեծ հոսքը: Հարակից երկրների աջակցությունը ներառում է օգնություն փախստականներին հյուրընկալած համայնքներին ՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում եւ Թուրքիայում, որոնք ապահովում են սիրիացիներին տարրական կացարանով, տրամադրում են պաշտպանություն եւ այլ հիմնական աջակցություն: Տարածաշրջանային Արձագանքի 6րդ Ծրագրում ներառված պլանավորման կանխատեսումները հնարավոր են համարում մինչեւ 4.1 միլիոն փախստականների թվի աճ մինչեւ 2014 թվականի վերջ:
Ամոսը շեշտեց այն փաստը, որ տառապանքները ամբողջությամբ վերացնելու համար Սիրիացիներին պետք է քաղաքական լուծում: « Որպես հումանիստներ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի շարունակել անել ամեն ինչ մարդկանց կյանքը փրկելու եւ կենսական անհրաժեշտության օգնություն տրամադրելու համար: Սա ներառում է ֆինանսավորման մոբիլիզացում եւ պարտավորվածությունները կատարելու կոչ բոլոր նրանց ովքեր ազդեցություն ունեն հակամարտությունը սրող կողմերի վրա , որն էլ կապահովի օգնության տրամադրման սահուն ընթացքը եւ խաղաղ բնակչության պաշտպանությունը» -ասա նա: