Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայերի համար վտանգավոր որոշում է կայացրել»

Դեկտեմբեր 18,2013 18:07

«Արձագանքել իհարկե պետք է, ես կարծում եմ, որ դա խայտառակ որոշում է»,-  Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին կայացրած որոշմանը, ըստ որի` 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը համապատասխանում է ազատ խոսքի իրավունքի սկզբունքին:

«Ոնց կարելի է նման որոշում ընդունել, մանավանդ Եվրոխորհրդարանը, որը 1987 թվականին առաջին անգամ ու դրանից հետո էլ մի քանի անգամ վերահաստատել է, որ 15 թվականի իրադարձությունները ցեղասպանություն է եւ դա կապել խոսքի ազատության իրավունքի հետ` սխալ է, որովհետեւ եթե ժխտվում է ցեղասպանությունը, որը ընդունված է Եվրոխորհրդարանի կողմից, ապա նշանակում է հանցագործությունը, որը տեղի է ունեցել, մեր օրերում ժխտողների կողմից հավանություն է ստանում, ինչը վտանգավոր է»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ որի`սա վտանգավոր է ոչ միայն արդարության տեսակետից, որովհետեւ կեղծվում, խաթարվում է այն, այլեւ այն առումով, որ ճանապարհ է բացվում հետագայում ցեղասպանության նոր հանցագործություններ կատարելու համար:

«Անցյալում տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը, ինչպես որ հայոց ցեղասպանությունն է, փաստորեն, դրա ժխտողները դատարանի կողմից հավանություն են ստանում, սա նշանակում է ապագայում այն ուժերը, որոնք նախապատրաստել են ցեղասպանությունը, եւ իրենց ժխտման մեջ հաստատվել, նրանք կստանան մեծ աջակցություն»,- ավելացրեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031