Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը, կոկորդիլոսն ու հայկական էկզոտիկան

Դեկտեմբեր 18,2013 17:47

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկացմամբ, այս օրերին SAS ուպերմարկետների ցանցում հայտնվել է ապխտած կոկորդիլոս, որի արժեքը 1000 դոլար է և որը հրամցվում է Ամանորյա սեղանները զարդարելու նպատակով:

Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանին հարցրեց`որպես աշխարհ տեսած մարդ, երբևէ հանդիպե՞լ եք, որ որևէ երկրում կոկորդիլոսը դառնա ամանորյա սեղանի զարդը:

«Ես Ամանորը սիրում եմ տանը անցկացնել, այս առումով նստակյաց եմ, բայց կարծում եմ, որ Ամանորն ու կոկորդիլոսը իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Կոկորդիլոսը հարավային ու արևելյան կենդանի է, իսկ այդ երկրներում ամանորյա սեղաններին երևի թե ուշադրություն չեն էլ դարձնում: Սա, անխոս, հայկական էկզոտիկայի դրսևորում է, սեղան զարդարելու նոր կարգ են մշակել, այս տարի կոկորդիլոսը կհայտնվի սեղաններում, մյուս տարի կոկորդիլոսի մյուս տեսակը` ալիգատորը: Անկեղծ ասած, իմ երևակայությունը սահմանափակ է հարուստների երևակայությունը քննարկելու համար:

Վարազի, արջի միսը մեր մշակույթի մեջ տեղավորվում է, բայց կարծում եմ Հայաստանն ու հայկական իրավիճակը չպիտի թույլ տար , որ կոկորդիլոսի թեման դառնար ակտուալ. ոչ ներկրող պիտի լիներ, ոչ էլ գնորդ…

Որպես երևույթ` աննորմալ է, ճիշտ կլիներ, որ չհայտնվեր սուպերմարկետներում: Միգուցե պատճառաբանեն շուկա , պահանջարկ և այլ, բայց մենք պետք է լինենք այն տեսակը, որ ասենք ` ոչ` առանց հիմնավորումների, մեկնաբանությունների ու վկայակոչումների:

Հայաստանում մարդկային նորմալ հարաբերություններին ուշադրություն դարձնելու , Ամանորին ուրախանալու փոխարեն, փորձում ենք կոկորդիլոսի մսով աչքի ընկնել:

Ես ակամա հիշեցի մի դեպք, երբ Ֆրանսիայում մարդասպանը ռասիստական հողի վրա ոչնչացրել էր հրեա ընտանիքին, ոստիկաններին, մի բան էլ տեսախցիկը տեղադրել էր իր հագուստին ու նկարահանել այդ ամենը, այնուհետ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին պատվիրել ցուցադրել այն: «Ալ Ջազիրա»-ն ձեռք էր բերել այն` իհարկե չցուցադրելով, ես կուզենայի, որ Հայաստանն էլ բարձր չափանիշներով մոտենար այդ հարցին:

Էլ չեմ խոսում այն մասին, որ ընդհանրապես կոկորդիլոսները սահմանափակ կենդանիներ են ու հանուն ստամոքսի չպիտի ոչնչացնել նրանց…», -ասաց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը`news.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    կոկորդիլոսները սահմանափակ կենդանիներ են ու հանուն ստամոքսի չպիտի ոչնչացնել նրանց…

    այս մտքի հետ համամիտ եմ…. բայց Հայաստանի իսկական դարդերը թողած կոկորդիլոսի հետեւից եք ընկել….. կոկորդիլոսը, էլի վատ է, բայց դե ուտում են, ուտեն…..մեզ են ուտում, մեզ…

  2. Armine G says:

    Ապխտած կոկորդիլոսը կարող է շատ ճշգրիտ ինդիկատոր հանդիսանալ բացահայտելու Հայաստանում ժողովրդի հաշվին ուռճացած ճարպակալած տգետ «վերնախավին»: Ներկրողն էլ, վաճառողն էլ, գնորդն էլ իրենց արդար քրտինքով վաստակածը չէ որ իրենց թույլ կտան ծախսելու կոկորդիլոսի մսի վրա: Սա այն երևույթն է որ հասարակության լայն զանգվածները զարմանքի ու ակնածանքի բացականչություններ անելու փոխարեն պետք է դատապարտեն ու հալածեն կոկորդիլոսի միսը ուտողներին:

  3. Armine G says:

    Կոչ եմ անում այն բոլոր մարդկանց որ մտադրված են վճարել հազար դոլար կոկորդիլոսի համար: Դեռ ուշ չէ և դուք կարող եք փրկել ձեր հոգիները ու դարձի գալ: Կոկորդիլոսի մսի փոխարեն տրամադրեք այդ հազար դոլարը աղքատներին: Ձեր մի քանի հյուրերին զարմացնելու փոխարեն դուք կարող եք կերակրել հարյուր աղքատ ընտանիքի նոր տարվա օրով ու ստանալ նրանց օրհնանքը, որը ավելի կարևոր պետք է լինի ( եթե իհարկե այդքանը կարողանաք հասկանալ հաղթահարելով ձեր իսկ սնապաշտությունը):
    Շնորհավոր նոր տարի:

  4. alfred says:

    ավելի լավ է կոկորդիլոս ուտեն որ հայկական մուֆլոնն ու արջը չվերանան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031