Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թոխմախի» այգում ԱԺ պատգամավորը շե՞նք է կառուցելու

Դեկտեմբեր 18,2013 17:40

Էրեբունի վարչական շրջանում, Թոխմախի «Վարդանանց» զբոսայգում, ներկայումս` Լիոնի այգում, ըստ այդ համայնքի բնակիչների նախատեսվում է բնակելի շենք կառուցել` կանաչ ծառերի հաշվին: Aravot.am-ն արդեն այս մասին տեղեկացրել էր:

toxmax-shenqi-taracqy exbor-obyekty

Բնակիչները նկատել են, որ դեռ գարնանից այս այգու մի հատվածում ծառեր են հատվել եւ ըստ շրջանառվող լուրերի, ինչպես բնակիչներն են վստահեցնում, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բնակելի շենք է կառուցելու:

Բնակիչները պատմում են, որ այգին շրջապատված է հենց այս պատգամավորի ընտանիքին պատկանող օբյեկտներով, այգու հարեւանությամբ պատգամավորի ընտանիքին պատկանող գազալցակայանն է, իսկ այգու ներսում Մհերի Սեդրակյանի եղբոր առանձնատունն է եւ նրա ռեստորանը: Եվ քանի որ, ինչպես բնակիչներն են ասում` այգին կարծես թե Սեդրակյանների «հսկողության» տակ է, ուստի բնակիչները հակված են հավատալ այդ լուրերին` ԱԺ պատգամավորը բնակելի շենք է կառուցելու:

Aravot.am-ը լուրերը ճշտելու համար այցելեց այգի, այն հատվածը, որտեղ նախատեսվում է շենք կառուցել, ամայացած էր ու ձնածածկ, ուստի չկարողացանք նկատել հատված ծառերը, սակայն նույն հատվածում ամբողջությամբ ծառեր էին, եւ միայն այդ ծառերի մեջտեղի հատվածում տարօրինակորեն դատարկություն էր: Այսինքն` անհասկանալի է, թե ինչու շուրջբոլորը ծառեր կային, իսկ պատգամավորի եղբոր օբյեկտին մոտ հատվածում այսպես ասած` ամայություն:

Երբ փորձեցինք անցորդներից հարց ու փորձ անել` լուրերը ճշտելու համար, մարդիկ ակնհայտորեն վախենում էին խոսել. մի քանի անցորդներ ասացին` «Մենք գործ չունենք, հա տենց բան լսել ենք, բայց ի՞նչ իմանանք, ճի՞շտ է, թե չէ»:

Միայն մի անցորդ մեզ ասաց, որ վաղուց են լուրեր շրջանառվում, որ այդտեղ պիտի շենք կառուցվի:

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարց ուղարկեց` պարզելու, թե արդյոք Լիոնի այգում որեւէ տնտեսվարող սուբյեկտի շինթույլտվություն է տրվել` բնակելի շենք կառուցելու համար:

Այս առնչությամբ քաղաքապետարանի լրատվական ծառայությունից Aravot.am-ին վստահեցրին, որ օրենքում սահմանված ժամկետում խնդրի վերաբերյալ պարզաբանում կտրամադրեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031