2010 թվականի բյուջետային օժանդակության գործառույթների շրջանակներում, 2013 թվականի համար նախատեսված 6մլն. եվրո ընդհանուր փոփոխական հատկացման հիմա վրա, Եվրոպական միությունը փոխանցում է Հայաստանի կառավարությանը 4.8մլն. եվրո դրամական հատուցում Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված բարեփոխումների դիմաց, որոնք իրականացվել են պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, և Եվրոպական միության և միջազգային առևտրային չափանիշների հետ իրավական ներդաշնակեցման ուղղություններով:
2013 թվականի դեկտեմբերի 14-ին Բազմակողմանի ոլորտային բյուջետային գործառույթների շրջանակներում Եվրոպական միությունը վճարել է 4.8 մլն եվրո Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրում ամրագրված Պետական ֆինանսների կառավարման, հանրային հատվածի թափանցիկության բարձրացման, և Եվրոպական միության և միջազգային առևտրային չափանիշների հետ ներդաշնակեցման ուղղությամբ իրականցվող բարեփոխումների դիմաց: Այն հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև 2010 թվականին համաձայնեցված Բյուջետային օժանդակության գործառույթների մի մասը: Բյուջետային օժանդակության ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի կառավարության գանձապետարանի միջոցով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն եվրո, որից 20 մլն եվրոն հանդիսանում է բյուջետային օժանդակություն: Վերոնշյալ՝ 4.8 մլն եվրո վճարումը հետևում է 2011 թվականի դեկտեմբերին կատարված 8 մլն. եվրո վճարմանը կազմելով ընդհանուր առմամբ 12.8 մլն. եվրո: 1 մլն. եվրոն տրամադրվում է որպես տեխնիկական աջակցություն ՀՀ պետական մարմիններին և նշյալ ոլորտներում ակտիվ ոչ պետական հաստատություններին: Գործառույթների առաջընթացի գնահատումն իրականացվում է ԵՄ-ն և ԵՄ գործակալութունների, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների և բոլոր ոչ-պետական դերակատարների կողմից համատեղ:
Հատկապես Պետական ֆինանսների կառավարման ոլորտի առնչությամբ, այս հատկացման շրջանակներում իրականցվող ծրագրի օժանդակությամբ ստեղծվել և e-gov.am կայք էջում տեղադրվել է գրանցամատյան՝ արտաքին աուդիտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով: Ֆինանսների նախարարությունում ծրագրի շրջանակներում ստեղծել է Կենտրոնական ներդաշնակեցման վարչություն, որը պատասխանատու է պետական գնումների և պետական ֆինանսների ներքին հսկողության բարեփոխումների ուղղորդման համար: Ծրագիրը օժանդակել է Պետական գնումների բողոքարկումների խորհրդի ստեղծմանը, որը զբաղվում է պետական գնումների հետ առնչվող բողոքներով: Առևտրին առնչվող ոլորտում ծրագրի օժանդակությամբ կառավարության կողմից ընդունվել է Որակի ենթակառուցվածքի բարեփոխումների ռազմավարությունը, ընդունվել և հրապարակվել է գրանցամատյան մտավոր սեփականությանն առնչվող օրենսդրություն և ենթա-օրենսդրական ակտեր, դատական կանոնակարգեր և միջազգային պայմանագրեր:
Կարդացեք նաև
Վճարման ծավալի նվազումը նշյալ տրանշով հաստատված 6մլն. եվրո ֆինանսավորման համեմատ պայմանավորված է այն փաստով, որ չեն բավարարվել երկու պայմաններ, որոնք կապված են նորաստեղծ Պետական գնումների բողոքարկումների խորհրդի գործառնական կարողությունների հետ և արտաքին աուդիտի ոլորտում առաջարկությունների իրականացման մանրամասների հրապարակմամբ:
Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում