Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Интерфакс. Մերկելի կոչը՝ «Ուկրաինային մի դրեք «կամ կամ»-ի առաջ»

Դեկտեմբեր 18,2013 16:40

«Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն ընդլայնելու համաձայնությունից հետո Եվրամիության դռները Ուկրաինայի համար շարունակում են բաց մնալ», – չորեքշաբթի հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Դոյչե Վելլե»-ին:

«Առաջարկությունը մնում է ուժի մեջ», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:

Մերկելը նաև նշել է, որ ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման պայմանագրի պայմանները նույնն են, ինչ Գերմանիան սպասում է ցանկացած այլ երկրից.

«Ցույցերի անցկացման և ժողովրդավարական հիմնարար սկզբունքների պաշտպանության երաշխիքներ», – ասել է կանցլերը և կոչ արել Ուկրաինային «կամ կամ»-ի ընտրության առաջ չկանգնեցնել:

«Չի կարելի իրավիճակը հասցնել նրան, որ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև գտնվող երկիրը ստիպված լինի սկզբունքային որոշում ընդունել՝ ում կողմից է նա, սրա՞, թե՞ նրա», – ասել է Մերկելը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031