«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքի բանվորները
գործադուլի միջոցով պահանջում են չստացած աշխատավարձերը: Ինչպես նշեցին
նրանք` երկու տարվա ընթացքում չեն ստացել աշխատավարձ: Բանվորները դրա մեջ
մեղադրում են Ադրբեջանական «Փարեխա» եւ «Ջի-ես գրուպ» շինարարական
կազմակերպություններին:
Ինչպես նշում են գործադուլ անողները` նրանք նշված հարցով հանդիպել են
կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքում եւ բազում անգամ
դիմել են ղեկավարությանը, բայց անարդյունք, միայն լսում են խոստումներ:
50-ից շատ բանվոր փորձեցին փակել երկաթուղու մոտակա տարածքի ճանապարհը,
բայց դա խափանվեց, որովհետեւ տարածքը վերահսկվում էր իրավապահ մարմինների
կողմից: Լրագրողների հայտնվելու հետ բանվորները պահանջեցին հանդիպել
կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց չհայտնվեցին «Ջի-ես
գրուպ»-ի ներկայացուցիչները:
Ինչպես նշեց «Փարեխա» կազմակերպության ներկայացուցիչը` իրենց
կազմակերպությունը կապ չունի աշխատավարձի պարտքերի հետ, քանզի բանվորները
ընդունվել են աշխատանքի «Ջիես գրուպի»-ի կողմից եւ այն պետք է վճարի
աշխատավարձերը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունում
ներգրավված են հարյուրավոր մարդիկ տարբեր շրջաններից: Այստեղից 60-ից շատ
հոգի աշխատավարձ չեն ստացել 2 տարուց ավել: Ըստ բանվորների` բողոքի ցույցը
շարունակվելու է մինչեւ աշխատավարձերի ստանալը: