Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքագետի եւ երրորդ անձ «Առավոտի» դեմ հայցի նախնական քննությունը՝ գալիք տարի

Դեկտեմբեր 18,2013 16:17

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ, գործարար Սենիկ Ջուլհակյանը:

Դատարանի այս տարվա հուլիսի 9-ի որոշմամբ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցով պատասխանող է ճանաչվել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթը:

Քաղաքագետի ներկայացուցիչն է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը, հայցվորինը՝ Գեղամ Այվազյանը:

Դատավոր Կարինե Պետրոսյանի օգնականի գրությամբ նախնական դատական նիստը նշանակվել է գալիք տարվա հունվարի 22-ին, ժ.11.30-ին:

Հայցվորը տեղեկացրել էր, որ այս տարվա հունիսի 10-ին Aravot.am-ում հրապարակված հոդվածում Հմայակ Հովհաննիսյանը կատարել է հետեւյալ վիրավորական արտահայտությունը. «նա՝ Սենիկ Ջուլհակյանը  (լուսանկարում) Սուրեն Խաչատրյանի փողերը լվացողն է..»:

Հայցվորը զրպարտություն է համարում մի քանի արտահայտություններ, որոնք հնչել են Հմայակ Հովհաննիսյանի կողմից. «Սենիկ Ջուլհակյանն իր սեփական միջոցները չունի…նա իրականում փող չուներ, գրասենյակ չուներ, ոչինչ չուներ…իրականում նա ցանկանում է այդ տարածքն ամեն գնով զավթել, նա չի վճարել մի կանխավճար, որը պարտավոր էր վճարել Հայ համայնքների միության ֆորումի նախագահին…»:

Հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել հնարավոր ներողության բովանդակությունը, զրպարտության համար պահանջում է Հմայակ Հովհաննիսյանից գանձել 320 000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, վիրավորանքի գումարը՝ 280 000 ՀՀ դրամ, դատական ծախսերը՝ 200 000 դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031