Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «ՀԱԿ քաղաքական էլիտայում այսօր կան մարդիկ, որոնք քիչ են տարբերվում այսօրվա իշխանավորներից» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2013 15:46

«ՀԱԿ կուսակցության քաղաքական էլիտայում այսօր կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են: Նրանք իրենց բարոյական կերպարով քիչ են տարբերվում այսօրվա իշխանավորներից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա «չկայացած մարդկանց անուններ հրապարակելու մեջ իմաստ չի տեսնում»:

Դառնալով ՀՀ երեք նախագահներին` պարոն Մակեյանն ասաց, որ նրանք պետք է լքեն քաղաքական արենան. «Առաջին նախագահը հնարավորություն ուներ 2008-ին գալ իշխանության ու իրավիճակը շտկել, բայց չստացվեց: Երկրորդ ու երրորդ նախագահները, բացի հեռանալուց, պետք է նաև պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար: Հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:

Որպես օրինակ` պարոն Մակեյանը բերեց գազի գնի հարցը. «Գազի գինը 2001-ից բարձրացրել էին ու չէին հրապարակում մինչև ընտրություններ, վախենում էին: 300 միլիոն պարտք էին կուտակել պետության վրա: Նախագահը, վարչապետը, կառավարությունը պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն»:

Պարոն Մակեյանը խոսեց երկրում գոյություն ունեցող անարդարություններից ու նշեց. «Եթե Բաղրամյան 26-ից պատվիրված վճիռ չկա, ապա շարժվում են՝ ով շատ վճարում է նրա օգտին էլ վճիռ են ընդունում: Հնարավոր չէ առաջին դեմքերը չիմանան այս մասին, իսկ եթե գիտեն ու ոչինչ չեն ձեռնարկում, ուրեմն պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Aravot.am-ի հարցին` ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկողը լինի, պարոն Մակեյանն այսպես պատասխանեց. Պետք է տարանջատել պսեվդո ընդդիմությունը հիմնական ընդդիմությունից: 2011-ից հետո ընդդիմությունը թույլ տվեց սխալներ, թուլացավ ու քանդվեց, բաժան-բաժան եղավ, մանր-մանր կտորների վերածվեց ու հիմա իշխանության ձեռքերը ազատ են: Դա ժամանակավոր է, քանի որ հասարակության մեջ երկրաչափական պրոգրեսիայով կուտակվում է ատելությունը վարչակարգի դեմ»:

Պետրոս Մակեյանը դեմ է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը: Այս առիթով նա ասաց. «Այս իշխանությանը ո՞նց կարող ես քո ունեցածը վստահել, այս իշխանությունները բառի ուղղակի իմաստով գող են: Աչքդ թարթեցիր, բանիդ տերը չես: Այստեղ կա նաև սահմանադրական խնդիր` առանց իմ կամքի ինչու պիտի մեկին թույլ տան, որ տնօրինի իմ ունեցվածքը: Չեմ կարծում, թե այս հարցում ՍԴ-ն առանց Բաղրամյան 26-ի որոշում կայացնի»:

Aravot.am-ի հարցին` որո՞նք են իշխանությանը գող անվանելու հիմքերը, Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց. «Լսեք իրենց խոսքերը, իրենք մեզնից ավելի շատ բան են ասում` կոռուպցիա, կաշառակերություն, անարդար դատավարություն: Հիմա նոր ձև են գտել: Այդ հիմքով դառնում են օլիգարխներ: Վարչապետ կոչեցյալին իր օֆշորային սկանդալով ի՞նչ փող վստահես»:

 

Aravot.am-ը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանին փոխանցեց ՀԱԿ կուսակցության մասին Պետրոս Մակեյանի դիրքորոշումները: Պարոն Աբրահամյանն ասաց, որ Պետրոս Մակեյանի հայտարարության հրապարակումից հետո միայն կարձագանքի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031