Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ սիրիացի անցել է պայմանագրային զինծառայության

Դեկտեմբեր 18,2013 14:58

«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե գնալով զինվորների թիվը պակասում է, դրա վառ ապացույցն է նաեւ Հանրապետական հավաքակայանի մոտ հավաքված զինվորների ծնողների թիվը, որոնք առաջ անհամեմատ շատ էին ու այնտեղով անցնել հնարավոր չէր լինում, այժմ հաշված թվով ծնողներ են կանգնած լինում հավաքի օրերին, ասաց. «Զինվորների թիվը չի նվազել, պարզապես պետությունը տարեկետման մեջ գտնվողների մասին հոդվածի փոփոխություն արեց, ըստ որի` այժմ տարեկետման մեջ գտնվողներին զորակոչում են, առավել եւս, եթե պակասության կարիք է զգացվում, հետո նոր բանակը պայմանագրային զինծառայողներով է համալրվում, եթե կարիք է լինում»:

Մարգարիտա Խաչատրյանը հավաստիացնում է`մենք բանակում զինվորի պակաս չունենք:

Մեր հաջորդ հարցին էլ` կապված վճարովի զինծառայության, դրսից զինվորներ բերելու մասին, թե ինչ կարծիք ունի նա` պատասխանեց. «Վճարովի ծառայության մասին ծրագիրը ընթացքի մեջ է: Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար էլ` մենք պայմանագրայիններով, հիմնականում առաջին գծերը համալրելով, կունենանք: Համ էլ` այս կերպ շատ աշխատատեղեր կբացվեն»:

Դիտարկմանն էլ`պայմանագրային զինծառայողները դրսի՞ց կլինեն, թե հայաստանցիներ, ասաց. «Չի բացառվում, որ դրսից էլ լինեն: Եթե միայն հասնենք նրան, որ պայմանագրայինների աշխատավարձը բարձրանա, նրանց պայմանները ավելի բարելավվեն, ապա կաշխատենք այն ուղղությամբ, որ պայմանագրայիններով համալրվի մեր բանակը: Իսկ եթե պարզվի, որ զորակոչի քանակը քիչ է, ապա հասարակական կառույցների անելիքը այս հարցում քիչ կլինի, որովհետեւ պայմանագրային զինծառայողները հասուն մարդիկ են: Ի դեպ, նշեմ, որ Սիրիայից եկածներից արդեն յոթ հոգու տեղավորել եմ պայմանագրային ծառայության»:

Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այս պահին 100 000 դրամ է կազմում, նրանք ապահովվում են սննդով, իսկ եթե ընտանիքներ ունեն, նրանց համար եւս ստեղծվում են համապատասխան պայմաններ: Ինչ վերաբերում է պայմանագրային ծառայության ժամկետներին, ապա նվազագույնը երեք տարի է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031