Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքաշինության նախարարը Տաթեւ համայնքում

Դեկտեմբեր 18,2013 15:06

«Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական, «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը դեկտեմբերի 18-ին այցելեց Տաթեւ գյուղական համայնք:

Տաթեւ համայնքում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինքնակամ կառուցապատման եւ օրենսդրական պահանջների խախտումներով հողամասերի հատկացման հարցերը, որոնք ժամանակին քննարկման առարկա են դարձել նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում:

Նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց այդ խնդիրների կարգավորման կարեւորությունը` հատկապես «Տաթեւ» վանական համալիրի պահպանական գոտում: «Պետության կողմից կառուցապատման չափորոշիչների հստակ սահմանումը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին այս տարածքում իրականացնել լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրեր»,- նշեց պարոն Թադեւոսյանը` քաղաքաշինական խնդիրների կարգավորման գործում կարեւորելով համայնքի անմիջական մասնակցությունը:

Քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու առաջարկները ներկայացրեցին Տաթեւ եւ Տանձատափ համայնքների ղեկավարները:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է “Տաթեւ” վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի Քաջունիի գյուղական համայնքները:

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅԱՆ Եւ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031