Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

BBC. Յանուկովիչը Ուկրաինայի տնտեսական ներուժը գրավ է դրել 15 միլիարդը ստանալու համար. Վիտալի Կլիչկո

Դեկտեմբեր 18,2013 14:48

Ուկրաինայի ընդդիմությունը նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է ասել, թե ինչ է խոսք տվել Ռուսաստանին խոշոր տնտեսական կենսաապահովման դիմաց: Գրում է «Բի Բի Սի»-ն:

Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Կիևում հավաքված ցուցարարներին ասել է, որ Յանուկովիչը ծախում է Ուկրաինայի անկախությունը:

«Նա հանձնել է Ուկրաինայի ազգային շահերը, հանձնել է անկախությունը, – ասել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդը երեքշաբթի օրը, – Յանուկովիչը մեր երկիրը որպես գրավ է օգտագործում: Ըստ մեր աղբյուրների, նա համաձայնել է Ռուսաստանի գործարքին ու կշեռքի մյուս նժարին դրել Ուկրաինայի ռազմավարական գործարանները, ծանր արդյունաբերությունը, օդագնացությունը և էներգաարտադրության օբյեկտները: Մենք ուզում ենք հստակ իմանալ, թե ինչն է նա գրավ դրել և որոնք էին դրա պատճառները»:

Դեկտեմբերի 17-ին կայացած Պուտին-Յանուկովիչ մոսկովյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ  Ուկրաինային տրամադրվող գազի գինը 400$-ից նվազել է 268-ի, ինչպես նաև Ռուսաստանը 15 միլիարդ դոլար է պատրաստվում ներդնել ուկրաինական արժեթղթերում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031