Հայաստանում ծնելիությունն այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով ավելացել է 1,9% -ով, իսկ մահացությունը նվազել է 3% -ով: Այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում ծնելիությունն ավելի լավ վիճակում է՝ համեմատած Բելառուսի, Մոլդովայի հետ:
Նա ավելացրեց նաև, որ այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով գրանցվել է նաև 303 մանկական մահացության դեպք:
Նա hավելեց նաև, որ 9 ամիսների կտրվածքով նվազել է ամուսնությունների քանակը ` 2,6%-ով, իսկ ամուսնալուծությունների քանակը ավելացել` 13,7%-ով:
Ըստ Կ. Կույումջյանի՝ այս տվյալները դեռ վերջնական չեն 2013 թվականի համար, մինչ տարեվերջ դրանք դեռ փոփոխության կենթարկվեն:
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ