Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետներին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝ երկրում առկա գործընթացների վերաբերյալ:
Այս անգամ հանդիպումը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ էր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ պետության վարած դիվանագիտության վերաբերյալ մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսին, ներկայացրել իրենց տեսակետները։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Կարդացեք նաև