Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար պայմաններ` ատկատների պատճառով

Դեկտեմբեր 18,2013 14:01

«Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին: Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր:

Այս ատկատների պատճառով ոչ միայն անհավասար պայմաններ են ստեղծվում բուժհաստատությունների միջեւ, այլեւ փաստացի կրճատվում է այն գումարը, որի միջոցով պետք է ուղղակիորեն բուժօգնություն ցուցաբերվեր դրա կարիքը ունեցող հիվանդներին: Եվ նաեւ վերջինիս պատճառով է, որ տարվա կեսին պետպատվերը ավարտվում է, եւ մարդիկ մնում են առանց բուժօգնության»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանի` «Առավոտին» տրամադրած հոդվածում:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»:

 

Լուսանկարները`yuriblog.ru– ից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031