Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի պատճառով քաղցկեղի ցուցանիշը նվազե՞լ է. Ա1+

Դեկտեմբեր 18,2013 13:47

ՀՀ-ում տարեկան 8.000 մարդու մոտ հայտնաբերում է քաղցկեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում քաղցկեղի աճ կա: 2008թ. համեմատ հիվանդության 13.4 տոկոս աճ է գրանցվել, 6, 7 տոկոսով պակասել են մահացությունները: Բայց նաեւ մի ուշագրավ թիվ այս ֆոնին. 2012թվականին հիվանդության աճի տեմպերը 2 տոկոսով նվազել են: «Ես չեմ կարծում, որ քիչ են հիվանդանում, ես սա կապում եմ արտագաղթի հետ»,- նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նկատում է, որ հիվանդների 40-45 %-ը ուշացած է դիմում բժշկի` հիվանդության երրորդ կամ չորորդ փուլում, մինչդեռ քաղցկեղի հայտնաբերման առաջին փուլում հիվանդության բուժման հավանականությունը կազմում է 90-95 տոկոս:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031