Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխախոտի հումքի ընդունման գինը բարձրանալու է

Դեկտեմբեր 18,2013 13:03

Դեկտեմբերի 9-ին կայացած Տավուշի մարզպետի մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, որ սիգարետի գինը թանկացել է, բարձրանալո՞ւ է, արդյոք, մարզում մշակող ծխախոտի տերեւի մթերման գինը: Մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ ինքը կողմնակից է ծխախոտի ընդունման գնի բարձրացմանը, նաեւ հավելելով. «Ուղղակի ես վախենում եմ, որ մենք վերցնենք- պահանջենք ավելանա, սիգարետի գինն էլ ավելի բարձրանա»:

Ա. Ղուլարյանն ասաց, որ ինքն այդ հարցը կուղղի «Մասիս տաբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին:

Մենք այդ հարցով դիմեցինք պ-ն Թադեւոսյանին: Նա ասաց, որ այս տարի մարզի ծխախոտագործների հետ կնքվելիք պայմանագրերում ծխախոտի հումքի ընդունման ավելի բարձր գին կնշվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Որ սիգարետի գինը ավելանա,դրանից ոչ մի վատ բան չի լինի՝ առնվազն կպակասի ծխողների թիվը:Այ, ծխախոտի հումքի գնի ավելացումը ավելի շահագրգիռ կդարձնի գյուղացուն՝որակյալ ու շատ քանակով հումք ստանալու համար,նրան ավելի շատ կկապի սեփական հողին: Չէ,ակադեմիկոս մարզպետը ոչ ճիշտ քաղաքականություն վարել գիտի աշխատանքային ոլորտում,ոչ կադրերի ընտրության հարցում,ոչ էլ գոնե եղած հնարավորությունը կարող է օգտագործել ի շահ իր ղեկավարած ժողովրդի:Դե արի ու հավատա այս տեսակ մարդուն!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031