Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փաստաբանի՝ կաշառք տալու հանգամանքը չի կարող հասու լինել որեւէ մեկին

Դեկտեմբեր 18,2013 13:00

«Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիս էր կազմակերպվել փաստաբան Աշոտ Ոսկանյանի հետ, որը հիմնականում հայտնի է քաղաքացիական գործերով: «Նորություն չեմ ասի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտահայտված զեկույցի մասին: Բարձրացվել էր երկու ակտուալ հարց՝ կաշառքի սակագների եւ վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտներով գործը վարույթ ընդունելու մասին»,- իր խոսքն այդպես սկսեց փաստաբանը, որը նախընտրեց խոսել վճռաբեկ դատարան ներկայացված մի գործի մասին:

Քաղաքացիական գործն առնչվում էր համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելուն, վաճառքից ստացած գումարի բռնագանձմանը: Վստահորդի գործով պատասխանող կողմը դիմել էր վճռաբեկ դատարան, սակայն վճռաբեկը վերադարձրել էր բողոքը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Քաղդատօրի 231 հոդվածի պահանջներին եւ վճռաբեկ դատարանը նաեւ 20 օրյա ժամկետ էր տվել՝ բողոքում առկա թերությունները վերացնելու, կրկին դատարան դիմելու համար:

Aravot.am-ի հարցին, որ ինչո՞ւ է փաստաբանը բողոքում, երբ հստակ սահմանված ժամկետ կա, այն դեպքում,- երբ փաստաբանները իրենց բողոքի ակցիաների ժամանակ բարձրացնում էին նաեւ ժամկետների չնշված լինելու հարցը, փաստաբանը բերեց մի քանի օրինակներ, մասնավորապես՝ այս տարվա հոկտեմբերի 9-ի, 23-ի, անցյալ տարվա վճռաբեկ դատարանի որոշումները գործը վերադարձնելու մասին, նույն հիմքով, սակայն առանց ժամկետ սահմանելու: Ըստ նրա՝ մի դեպքում վճռաբեկը սահմանում է ժամկետներ, մյուս դեպքում գործը վերադարձնում առանց ժամկետի:

Աշոտ Ոսկանյանը նաեւ ասաց, որ նույնաբովանդակ բողոք է ներկայացվել 20 օր հետո, որը վճռաբեկը ընդունել է վարույթ:

Նա անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 20-ի որոշմանը, որը «Դատալեքս» որոնողական համակարգում տեղ չի գտել մինչ օրս, ինչը նույնպես համարեց օրենքի տարատեսակ կիրառման, անհավասար մրցակցության արդյունք:

Մեր այն հարցին, որ ՄԻՊ-ն իր զեկույցում կաշառքի հետ կապված զրուցել է կոնկրետ անձերի, փաստաբանների հետ, եւ արդյոք «իր գործերից» որեւէ մեկը չի՞ հայտնվել ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում, փաստաբանը պատասխանեց, որ կաշառք տալու հանգամանքը չի կարող հասու լինել որեւէ մեկին, եթե կողմերից մեկը ցանկություն չունենա: «Վառված» պիտի լինի, որ դիմի պատկան մարմնին, կաշառք տալը եւ վերցնելը սուբյեկտիվ հանցագործության տեսակ է»,- ասաց նա եւ հայտնեց, որ քանի որ ինքը քրեական իրավունքի հարցերով չի զբաղվում՝ չի կարող «վառ եւ տիպիկ» ապացույցներ բերել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031