Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը արդարություն նույնիսկ Ղազախստանում են փնտրում

Դեկտեմբեր 18,2013 12:44

Հայաստանից այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին մեկնել են 1 միլիոն 888 հազար 165 մարդ, որոնցից 108 հազարը չեն վերադարձել սա վիճակագրության ծառայության տվյալներն են, որն այսօր ներկայացրեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա ներկայացմամբ, մեկնողների մեծ մասը գնում է Ռուսաստան, քանի որ, ի տարբերություն եվրոպական երկրների, Ռուսաստան մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ: Տիկին Բեժանյանի խոսքերով, հիմնականում Հայաստանից մեկնում են  Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու կամ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար, նույնիսկ արդարության բացակայության պատճառով են մեկնում: Մեր ճշտող հարցին՝ արդարություն Ռուսաստանո՞ւմ են փնտրում, տիկին Բեժանյանն ասաց՝ «Նույնիսկ Ղազախստան են մեկնել արդարություն պակասից»:

Կազմակերպությունն աշխատում է Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի Սյունիքի մարզերում եւ միգրանտներին խորհրդատվություն տալիս, վերադարձածներից 27-ին կազմակերպությունն աջակցել է բիզնես սկսել՝  ծառայությունների մատուցման, հացաբուլկեղենի արտադրության եւ լոլիկի աճեցման ոլորտներում:

Միգրանտների մեծ մասը մեկնում է Ռուսաստան, ոչ միայն այն պատճառով, որ վիզա ստանալու կարիք չկա, այլեւ, ինչպես տիկին Բեժանյանն ասաց, ոչ պայմանագրային աշխատանք գտնելն էլ հեշտ է, ինչը չի կարելի ասել Եվրոպայի մասին: Հարցին, թե կա՞ն տվյալներ, թե որքան միգրանտ է մեկնել ու այլեւս չի վերադարձել, կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ ոչ ոք նման տվյալներ չի կարող ասել:

Տաթեւիկ Բեժանյանի ներկայացմամբ, մեկնողների մեծ մասի իրազեկվածության մակարդակը ցածր է, մեկնում են՝ չիմանալով թե ինչ է իրենց սպասվում. Նույնիսկ Ռուսաստան մեկնելիս էլ իրենք հստակ չգիտեն, թե հենց օդանավակայանում միգրացիոն թերթիկն ինչպես են լրացնելու: Մեկնողները հիմնականում ապավինում են այն անձանց, ովքեր նրանց իրենց հետ տանում են ու խոստանում աշխատանքի տեղավորել:

Մանրամասն ՝առաջիկայում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031