Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մենք չունեցանք հայ-ադրբեջանական ճշմարտության թեկուզ մեկ կտորի մասին պատմող գրող, Ադրբեջանում ունեցան. «Ազգ»

Դեկտեմբեր 18,2013 12:25

Երբ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հայ-ադրբեջանական ճշմարտության մի հատվածի մասին գիրք գրեց, ես անկեղծորեն տխրեցի: Ոչ թե այն պատճառով, որ Այլիսլիին հեռացրին Գրողների միությունից, որը նա, սակայն, լքել էր տարիներ առաջ եւ իր ցանկությամբ, ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցի գրողը զրկվեց պետական մրցանակից, որ նրա գրքերը այրեցին Բաքվում, որ նա դարձավ ազգի դավաճանի պես մի բան, Ռամիլ Սաֆարովի պես «հերոս» ունեցող ազգի խայտառակություն, այլ որովհետեւ Այլիսլին ադրբեջանցի է, ոչ թե հայ:

Այո, Հայաստանում մենք չունեցանք հայ-ադրբեջանական ճշմարտության թեկուզ մեկ կտորի մասին պատմող գրող, Ադրբեջանում ունեցան, այլ հարց է, թե ինչպես դիմավորեցին նրան, կամ ինչպես մենք կդիմավորեինք, եթե ունենայինք մեր` ճշմարտության մասին պատմողին:

Բանն այն է, որ պատերազմում լավ կողմ չկա, այնտեղ բարիներ ու չարեր գոյություն չունեն, այնտեղ արդարություն չկա, հետեւաբար, եթե պատերազմի մասին գրում ես եւ գրում ես չարի ու բարու հակամարտության մասին, ուրեմն դու ճշմարտությունը չէ, որ ասում ես. պատերազմում երկու մեղավոր կողմ կա` նա, ով հարձակվել է զենքով, եւ նա ով պաշտպանվում է` զենքով:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031