Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորաններին կթույլատրվի որպես նվեր անվճար կերակրել կառավարության անդամներին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 18,2013 12:08

ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, ըստ օրի՝ կառավարությունը համաձայն է «Յունիքոմփ» ընկերությունից մոտ 2,5 միլիոն դրամի նվեր ընդունել:

«ՉԻ»– Փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։  Երեւի «Յունիքոմփ» ընկերության ղեկավարները երկար գլուխ են ջարդել, թե ինչպես վարվեն ավելորդ 2,5 միլիոնի հետ, ու մեկն ասել է «չբռնե՞նք կառավարությանը նվիրենք, ախր մեղք են, միջոցներ չունեն, իրենք էլ գիշեր-ցերեկ ժողովրդի համար են աշխատում»։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այդպես էլ եղել է։

Կառավարությունն էլ մեծահոգաբար որոշել է թույլ տալ, որ իրեն նվեր տան։ Ավելին. այս անօրինակ մարդասիրությունն այնքան է ոգեւորել վարչապետին, որ նա մտադիր է կառավարության հաջորդ նիստում նոր որոշումներ ընդունել, որոնց համաձայն՝ ռեստորաններին կթույլատրվի որպես նվեր անվճար կերակրել կառավարության անդամներին, վարսավիրանոցներին՝ անվճար խուզել նախարարների լուսապայծառ գլուխները, գիշերային ակումբներին՝ նվերի կարգով անվճար «փարթիներ» կազմակերպել եւ այլն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031