Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է առաջարկում ԲՀԿ-ն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 18,2013 11:53

«Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ  նախարարը որևէ խելքը գլխին փաստարկ չբերեց գազի կուտակված պարտքի վերաբերյալ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, որը երեկ մասնակցում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ լսումներին:

«Ըստ կառավարության` 2011 թվականին բանակցությունները սկսվել են, գազի գինն անընդհատ փոխվել է, և կառավարությունը գաղտնի է պահել գազի գնի թանկացման գործընթացը: Նախարարը փաստեց, որ գազի գինը չի բարձրանալու քաղաքացիների համար, բայց այդ չբարձրացումն ունի իր գինը` 300 մլն դոլար, որի դիմաց մենք տվել ենք մեր բաժնետոմսերը «Գազպրոմ»-ին»,- երեկ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունները մեջբերեց պատգամավորը`հավելելով, որ մեր կառավարության մասնաբաժինը շատ էժան է հանձնվել ռուսական կողմին:

Նա էական է համարում նաեւ այն, որ մինչև 2043 թվականին ՀՀ-ն իրավունք չունի փոփոխությունների ենթարկել «գազային գործընթացները»: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կառավարությունն անկարող է»,- ասաց պատգամավորը:

Երեկ` կառավարության հրաժարականի մասին իր հարցն, ըստ Վահան Բաբայանի, տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել: Այսօր պատգամավորը հարկ համարեց որոշակի բացատրություններ տալ. «Իմ բարձրացրած խնդիրը ոչ թե կառավարության հրաժարականն էր, այլ կառավարության պատասխանատվության չափը: Եթե չես կարողանում լավ կառավարել, ապա պետք է հրաժարական տաս: Նախագահի` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին հայտարարությունը դեռ ուժի մեջ է, և կան տեղեկություններ, որ նախագահը դեռ այդ մասին կխոսի»: Aravot.am-ի հարցին`ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ի դեմս պատգամավոր Վահան Բաբայանի, հրաժարվո՞ւմ են կառավարության հրաժարականի իրենց պահանջից, հարցը տեղափոխելով բարոյական հարթություն, պատգամավորը մեջբերեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը երեկ արձագանքելով իր գործընկերոջ հնչեցրած հարցին՝ ասել էր, որ այս կառավարությունն արդեն մի քանի անգամ պետք է հրաժարական տված լիներ:

Նախարարի երեկ հնչեցրած պատասխանները ձեզ բավարարեցի՞ն Aravot.am-ի մյուս հարցին պատգամավորը պատասխանեց. «Ոչ»:

Իսկ ի՞նչ առաջարկներ ունի ԲՀԿ-ն, ի՞նչ հնարավորություններ են տեսնում կառավարության ներկայացրած համաձայնագրի վիճելի դրույթները շրջանցելու համար` հարցերին ի պատասխան, պատգամավորն ասաց, որ իրենք կարող են քննարկել եւ առաջարկներ ներկայացնել, բայց այժմ դրանց մասին հրապարակային խոսելը կդառնա շահարկումների առարկա, քանի որ արդեն կատարված փաստ կա: Կատարվածից խուսափելու հնարավորությունները նա տեսնում է կառավարության հրապարակային գործունեության մեջ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031