Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյան. Դեռ պետք է տեսնենք՝ ես Բուդաղյաններին ներելո՞ւ եմ, թե չէ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2013 11:47

«Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։

Պարոն Խաչատրյան, փաստորեն, այժմ ՀՀում ԱՍՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն է հետաքրքրվում հունիսի 1-ին Ձեր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերով։ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում։

– Իսկ ինչո՞ւ պետք է այդ հարցն ինձ անհանգստացնի, ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի… Ամերիկայում դա շատ խիստ է դրված, էլի՛։ Ամերիկայում գնալ մարդու տուն ու նման բան անել… այնտեղ այդ հարցը շատ խիստ է դրված։ Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի։

Այսինքն՝ Ձեզ ամենեւին չի՞ մտահոգում այն, որ ԱՄՆ դեսպանն այժմ հետաքրքրվում է Ձեր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով եւ ամեն կերպ փորձում պարզել, թե, ի վերջո, այդ գործն ինչ հանգուցալուծում է ունենալու։

– Չգիտեմ, թե հիմա ինչ են ուզում, ինչու են խոսում, ինչու են քննադատում, մենք այդ թեմային 100 անգամ անդրադարձել ենք, խոսել ենք, ու չեմ կարծում, որ որեւէ բան կա այդ ամենի հետ կապված ասելու։ Իսկ իմ որդին ի՞նչ է արել, ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել։ Տա Աստված, որ բոլորի որդիները կարողանան էսպես իրենց ընտանիքը պաշտպանել։

Բայց Բուդաղյանները հայտարարել են, որ մինչեւ վերջ գնալու են, ու դա ինքնապաշտպանություն չի եղել, ինչպես որ հայտարարվել է։ Իրենք չեն ներել Ձեզ

– Բայց մի հատ դեռ պետք է տեսնենք՝ ես իրենց ներելու եմ, թե չէ։ Կարծում եք՝ մենք կորուստ չե՞նք ունեցել, մերն էլ ահավոր կորուստ դարձավ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031