Ընդամենը մի շաբաթ հետո ստորագրվելու է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը», եկող տարվա մայիսին Հայաստանն ամենայն հավանականությամբ դառնալու է Մաքսային միության անդամ, բայց առ այսօր հայտնի չէ, թե այդ դեպքում ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը։
Ավելին՝ քաղաքական ուժերը զարմանալի համերաշխությամբ այդ հարցին չեն ադրադառնում։ Թե ինչու՝ հայտնի դարձավ նախօրեին, երբ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը մի ելույթի ժամանակ «բերնից թռցրեց», թե Հայաստանը Մաքսային միություն է մտնելու Ղարաբաղի հետ միասնական տնտեսական տարածքով, Սերժ Սարգսյանն այդ հարցը շատ հստակ է դրել եւ այլ տարբերակով չէր համաձայնվի, պարզապես կարիք չկա այդ թեման դարձնել շահարկման առարկա, որովհետև հարցը պիտի լուծվի «պո ումոլչանիու» ռեժիմով։
Ի՞նչ է նշանակում «պո ումոլչանիու»։ Այսինքն՝ Մաքսային միության անդամ երկրները պիտի ձեւացնեն, թե չեն նկատում, որ Հայաստանը Ղարաբաղի հետ է միացել ՄՄ-ին։ Այդպես լինում է, երբ, ասենք, միայնակ մայրն ամուսնանում է, ամուսինն ասում է «երեխայիդ չենք որդեգրի, բայց մի անկյուն կտանք, մի կտոր հաց կտանք, թող յոլա գնա ու ոչ մեկի աչքին չերեւա», մայրն էլ համաձայնվում է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում