«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս, յուրաքանչյուր օր շփվելով սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված ընտանիքների հետ, ակամայից համակերպվում ենք այն դաժան մտքի հետ, որ Գյումրիում` ծայրահեղ աղքատությունն, այլևս սահմաններ չունի: Ներկայացվող տեսանյութը, երկու անչափահասներ ունեցող մի ընտանիքի մասին է:Նրանք ապրում են վարձով` հին ու կիսախարխուլ տանը:
Սակայն առավել ցավալին այն է, որ նրանց երեխաներից փոքրիկը` չորսամյա Ֆելիքսը, դեռևս նորածին հասակից կորցրել է մեկ աչքը, ավելին` օրերս մանկապարտեզում խաղալիս ընկել և կոտրել է, ընդամենը երկու ամիս առաջ, բանկից վարկով վերցրած գումարով գնված, աչքի արհեստական ոսպնյակը: Հիմա նրանց ընտանիքը նորը գնելու միջոցներ պարզապես չունի:
Առավել մանրամասն տեսանյութում: