Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես աշխատել եմ ազգային անվտանգությունում եւ գիտեմ՝ ոնց են արել, ոնց են նախապատրաստել, ոնց են ծրագիր մշակել՝ հանելով Շանթենց պրոսպեկտ». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 18,2013 11:20

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորվեց 14 հոգի. 14 հոգու տեսակցությունների վրա էլ վարույթ իրականացնող մարմինը արգելանք է դրել։ Կալանավորվածներից մի քանիսը պաշտպաններ չունեն, իսկ հարազատներն էլ ոչ մի տեղեկություն չունեն կալանավորվածների վիճակից։ Սույն գործով կալանավորված Ալեք Պողոսյանի համար, ով նույնպես մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մեկ շաբաթ առաջ է ներգրավվել հանրային պաշտպան։

«Ալեքը մարտական գործողությունների մասնակից է, հինգ երեխաների հայր, հիմա այդ փաստաթղթերն ենք պատրաստում, որ տանք պաշտպանին, հարցը նաեւ նրանում է, որ իր խնամքին է նաեւ մայրը՝ երկրորդ կարգի հաշմանդամ։ Ալեքը սկզբից հրաժարվում էր պաշտպան ունենալուց, քանի որ ասում էր, որ ինքը ոչ մի բան չի արել, ինչի համար պետք է պաշտպանվեր։ Քննիչներն ասել են, որ իր դեմ հանցակազմ գոյություն չունի, իսկ երկու ամսով կալանավորել են նրա համար, որ հանդիսանում է Շանթի ընկերներից մեկը եւ տեսագրությունում երեւում է մի պատկեր, որտեղ ոստիկանները վազում են դեպի Ալեքին, ինքը փայտը բարձրացնում է, բայց ոստիկանները մինչեւ իրան հասնելը թեքվում են ուրիշ ուղղությամբ են գնում, ու դա դիտարկվում է որպես սպառնալիք, բայց ո՞նց կարող է դա սպառնալիք դիտարկվել, այդտեղ հանցակազմ չկա։ Եթե պետությունը մտածում է, որ անպայման էդ մարդկանց գլխին պետք է մի բան սարքել, ուրեմն ամեն ինչ էլ կճարեն՝ կմեղադրեն»,- նշեց Ալեք Պողոսյանի եղբայրը՝ Արթուր Պողոսյանը։

Նա նաեւ նշեց, որ նոյեմբերի 5-ի բախումները նախապես ծրագրավորված են եղել ոստիկանների կողմից. «Իրանց տարան պրոսպեկտ եւ իրենք ծրագրավորել էին, որ այդ մարդկանց կոնկրետ արարքի վրա բռնեին, ոստիկաններից շատերը այդ օրը քաղաքացիական հագուստով էին։ Ես հենց հարցնում էի՝ ես ինչ եք անում, գլուխները կախում էին ու փախնում էին, որովհետեւ պատասխանելու բան չունեին։ Իշխանությունը որոշել է այս մարդկանց պատժել։ Դա էնքան ակնհայտ է։ Ես աշխատել եմ ազգային անվտանգությունում եւ գիտեմ՝ ոնց են արել, ոնց են նախապատրաստել, ոնց են ծրագիր մշակել՝ հանելով Շանթենց պրոսպեկտ։ Փաստորեն, Շանթը փայտը վերցրել գնում էր հեղափոխություն անելու, իսկ ոստիկաններն էլ, Օսիպյանի գլխավորությամբ, շարունակում էին հետեւել Շանթին։ Ոստիկաններն ու՞ր էին գնում։ Միանալու հեղափոխությա՞նը, ինչի՞ նախապես չէին կանխում: Ծրագիրը նախատեսված էր ու հենց պրոսպեկտի էդ տարածքում պետք է բախումները տեղի ունենային»,- փոխանցեց Արթուր Պողոսյանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031