ՄԻԵԴ–ը որոշել է, որ Հայոց Ցեղասպանությունը «մեծ կեղծիք» որակող գործչի դատավճիռը կայացնելիս Շվեյցարիայի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ եւ 7-րդ հոդվածները։ Ընդ որում, ամենաուշագրավն այն է, որ իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը հղում է կատարել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, որով Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարվել էր ոչ սահմանադրական։
Անշուշտ, Եվրադատարանը համարվում է անկախ մարմին, սակայն, ինչպես հայտնի է, դա միանգամայն հարաբերական հասկացություն է, եւ ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռներն առաջին անգամը չէ, որ կրում են ինչ-ինչ քաղաքական գործընթացների ազդեցությունը։
Այս վճռի բողոքարկման համար հայկական կողմն ունի երեք ամիս ժամանակ, սակայն քիչ հավանական է, որ բողոքարկման արդյունքում որեւէ բան փոխվի, եթե մինչ այդ փոփոխություն չլինի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում