Լրահոս
Օրվա լրահոսը

Եղե՞լ է միջամտություն Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթում

Դեկտեմբեր 18,2013 11:01

«Այսքան ժամանակ որեւէ լրագրողի որեւէ բան չեմ ասել, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ասեմ:

Վարդան Պետրոսյանի խմածությունը ստուգվել է Եղվարդի բժշկական կենտրոնում, ուր կազմվել է արձանագրություն: Համաձայն այդ արձանագրության՝ Վարդան Պետրոսյանը գտնվում է սթափ վիճակում:

Սթափության վիճակը ստուգվել է դեպքից մեկուկես ժամ հետո:

Արտաշնչելու միջոցով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընդհանրապես նշված պահին նա ի վիճակի չէր…թույլ փչելն այդ գործիքի մեջ որեւէ բան ցույց չէր տա: Այն էլ այդ վնասվածքի պայմաններում, երբ Վարդան Պետրոսյանը ներքին արյունահոսություն էր ունեցել, վնասված օրգաններ կային, հեռացված, սա քննարկման հարց է:

Դրանից հետո Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հենց ընդունող բժիշկը, հիվանդության պատմության նկարագրի մեջ, նշել է, թե Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ էր գալիս, ապա երկրորդ նախադասության մեջ գրել է` Վարդան Պետրոսյանի հագուստի վրայից ալկոհոլի հոտ էր գալիս: Այս երկու նախադասությունների մեջ դրված են հարցականներ, տարբեր գրիչներով արված:
Հնարավոր չէ, բժիշկը հստակ նշի, հետո վերցնի այլ գրիչ, երկու հարցական դնի»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց վթարի գործով տուժող, վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում փորձագետ Ռուբեն Բալոյանը:
Վթարի գործով փաստաբանի բացահայտումներն ու  տեսանյութը՝ ժ.14-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    չգիտեմ ինչու, բայց մի քանիսը անպայման ցանկանում են որ վարդանը լինի ալկոհոլ օգտագործած..լինի երկարաժամկետ դատապարտված, բյաց ինչի? համար, չե որ նա դիտավորյալ ոչինչ չի արել..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031