Շտապօգնության Երեւանի կայանները նախորդ շաբաթվա ընթացքում՝, այսինքն` ձյունը տեղալուց հետո, փողոցում վայր ընկնելով կոտրվածք ստանալու 10 կանչ են ստացել։ 7 օրում 10 հոգի Երեւանի մայթերում ընկել ու կոտրվածք է ստացել։
Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նախօրեին էլ «ՀԺ»-ն նկարահանել էր Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում սառույցի վրա վայր ընկած կնոջ, ում պատգարակով տեղափոխում էին Շտապօգնության մեքենա։ Երեկ առավոտյան նշված գետնանցումի աստիճանները ամբողջությամբ մաքրված էին ձյունից եւ սառույցից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում