Գրավոր հարցմանն ի պատասխան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից գրել են. «10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի, նկատի ունենալով, որ, օրինակ, 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%; 20 տարվա ստաժի դեպքում՝ 32%, իսկ 50 տարվա դեպքում՝ 10%:
Արդյունքում շուրջ 500 հազար կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ եւ ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում՝ 20-25%, մյուս դեպքում՝ 10-15%, այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը։ Հիմա մենք առաջարկում ենք մեկ տարվա արժեքի տարբեր չափեր սահմանվի։ Մինչեւ 10 տարվա ստաժի համար, մյուս դեպքում՝ 10 տարուց ավելիի համար։ Հիմա, եթե մեկ տարվա ստաժի համար սահմանված է 450 դրամ, ապա արդեն 10 տարվա ստաժ ունեցողներինը կդառնա 700 դրամ։ Այսինքն՝ 10 տարվա ստաժ ունեցողները եթե հին օրենքով ստանում էին 14 հազար 800 դրամ, ապա հունվարի 1-ից, օրենքի փոփոխության արդյունքում, կստանան 21 հազար դրամ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում