Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղ են լուծումները. «Ժամանակ»

Դեկտեմբեր 18,2013 10:33

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքող երիտասարդները Երևանում երթով աջակցել են ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններին, որոնք Սահմանադրական դատարան են դիմել այդ համակարգի կապակցությամբ: Սահմանադրական դատարանը Հայաստանում այն մարմինն է, որը 1995 թվականից սկսած դակում է բոլոր կեղծված ընտրությունները: Այսինքն` Սահմանադրական դատարանը Հայաստանում գոյություն ունեցող ապօրինի իշխանական համակարգի հենասյուներից մեկն է և ակնկալել, որ այդ դատարանը կկայացնի որոշում հասարակության շահերից ելնելով, միամտություն է:

Ակնկալիքը կարող է մեկը լինել՝ դատարանի քաղաքական որոշում: Տեսականում պետք չէ բացառել, որ այդ որոշումից շահեն քաղաքացիները: Բայց դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ որոշման մեջ լինի իշխանությունների քաղաքական շահը: Առայժմ իշխանությունները պնդում են, որ կուտակային համակարգը չեն փոխելու: Այսինքն` սա նշանակում է, որ ՍԴ-ի որոշումը կլինի քաղաքացիների համար ոչ շահեկան: Առայժմ քաղաքացիական բողոքի ծավալները բավական հեռու են իշխանություններին որևէ փոփոխության մղելու ծավալներից և նաև բովանդակությունից:

Հարցն այստեղ ակցիաներին մասնակից քաղաքացիների թիվը չէ: Հարցն այստեղ այլ է՝ պարզապես քաղաքացիների լայն շերտերը անհաղորդ են այն խնդիրներից, որ առկա են ակցիայի հիմքում: Այսինքն` մարդիկ կարող են նստել տանը, դուրս չգալ փողոց ակցիաներին մասնակցելու, սակայն եթե փողոցում կատարվողի հետ լինեն հաղորդակից, ապա դրա ազդակները իշխանությունները շատ արագ կստանան: Կստանան ինքնապաշտպանության բնազդով անգամ, որովհետև իշխանությունները ամենաշահագրգռվածն են այս երկրում հասարակության իրական տրամադրություններին տեղյակ լինելու հարցում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031