Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ. «Որեւէ երկրում կա՞ տեղ, որտեղ մայթերին ձյուն չկա» «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2013 10:27

Տեղումների առաջին օրը մաքրման ցուցադրական աշխատանքներ են տարվում՝ ձյուն մաքրող փոքրածավալ տեխնիկան լցնում են կենտրոնական փողոցներ, դա տեսանկարահանում, ցուցադրում, ապա քաղաքը հանձնում բնության բարեհաճությանը։ Ի՞նչն է այս անգործության պատճառը, որը թանկ է նստում երեւանցիների վրա։ Ֆինանսների գծով փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մեր հարցը լսելուն պես զարմացած հակադարձեց, թե ֆինանսական խնդիր չկա, իսկ իրենք մաքրությունն ապահովում են ավելի լավ, քան երբեւէ։ «Հավատա, որ մեր մաքրման աշխատանքները բավականին լավ մակարդակով են կատարվում։ Որպես Երեւանի քաղաքացի եմ ասում, ոչ որպես աշխատակից։ Որեւէ տարի, այդ թվում Սովետական Միության տարիներին կամ այսօր որեւէ երկրում կա՞ տեղ, որտեղ մայթերին ձյուն չկա, եւ բոլոր մայթերը մաքրված են։ Որպես պաշտոնյա, կարծիքս ասելու համար ավելի զգույշ պիտի լինեմ, որովհետեւ պիտի շրջեմ ողջ քաղաքով, նոր պատասխանեմ։ Կարող եմ ասել՝ կան ապահով քայլելու տեղեր, կարող են լինել նաեւ սառցակալված։ Եղած աշխատուժն ու ռեսուրսը բաժանեք մակերեսին ու տեսեք՝ հնարավո՞ր է ամբողջությամբ մաքրել, թե՞ չէ, երկրորդը՝ ամեն ինչ համեմատության մեջ է»։

Մեր մասնավորեցմանը, թե խոսքը կոնկրետ մայթերի՝ հետիոտնի համար անհաղթահարելի սառցակալումների մասին է, փոխքաղաքապետը տրամաբանեց. «Եթե ձյունը մնում է, վրայով քայլում են, սառցակալվում է, ցանկացած եվրոպական ու ամենազարգացած երկրում, որտեղ նույն ինտենսիվությամբ ձյուն է գալիս, կարո՞ղ են ամբողջությամբ երթեւեկելի ու քայլելու տարածքները մաքրել ձյունից»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031