Այսօր` դեկտեմբերի 17-ին, ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանությունը Հանրապետության հրապարակից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի ներկայությամբ տեղի ունեցող` Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ ապօրինի կերպով Գևորգ Սաֆարյանին և Արմեն Միքայելյանին:
Նրանք մի խումբ համախոհների հետ միասին պահանջներ են ներկայացրել Ծածկած շուկայի վնասման հարցում Տարոն Մարգարյանի մեղքի, ինչպես նաև դրա վերականգնման հարցում նրա պարտականությունների վերաբերյալ:
Այս պահի դրությամբ նրանք գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ ոստիկաները որևէ իրավական հիմք չեն ներկայացնում նրանց բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նախախորհրդարան