Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծնի «եվրոռեմոնտի» եւ թեմի առաջնորդի «ռեզիդենցիայի» մասին

Դեկտեմբեր 17,2013 22:48

Դեկտեմբերի  9-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի  ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանին հարց տվեցինք  Հաղարծնի վանական համալիրում կատարված  «եվրոռեմոնտի» եւ  Հայ-առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի   «ռեզիդենցիայի» մասին»: Մարզպետն ի պատասխան ասաց.

«Հաղարծնում կային թերություններ, եւ Վեհափառն իր այցելության ժամանակ այդ  բոլորը վերացնել տվեց:  «Եվրոռեմոնոտ» ասածը, այստեղ խնդիրը վերաբերում է  լուսամուտներին  կամ դռներին…  Եվ   բնական է , որ  եկեղեցու ներսը  չեն սվաղում, լատեքսի ներկով ներկում, ուղղակի  էն  «եվոռեմոնտ» կոչված կամ «եվրոլուսամուտ կոչված»,  դուռ կոչված բանն է, որ  մի երկու տեղ… իմիջիայլոց, բանում դրվել էր  դրվել էր նման բան, եւ  հանվեց, փոխվեց : Երբ որ փայտով է արվում, փայտն էլ, գիտեք,  շատ բլագորոդնի, շատ հագեցած է իր գույնային գամմայով,  բնական է՝ այլ էֆեկտ է լինում, եւ անընդունելի է, ես էլ չեմ ընդունում, որ ժամանակակից պլաստիկ նյութերով դուռ կամ  լուսամուտ  դնեն: Հաղարծնի ռեզիդենցիա չկոչենք, որովհետեւ դա ռեզիդենցիա չէ, Հաղարծնում   կառուցվում է  վանականների համալիր:

Մենք այսօր շատ մեծ  կորուստ ունեք: Ես որպես, ինքս, որպես հավատով քրիստոնյա մարդ եմ  որպես ասում:  Մենք  կորուստ  ունենք: Ես օրինակ բերեմ՝ ես եղել եմ Վրաստանում՝ սրանից մի քանի  տարի առաջ, ինձ հրավիրեցին  իրենց եկեղեցիներից մեկը, եւ  այդ եկեղեցիներից  մեկում ես տեսա տասնյակ հոգեւորականներ, վանականներ: Եվ այսօր, որ   այդ  տունը, որ  կառուցվում է՝ վանականների այդ  կացարանը, դրա համար է , որ վանքում  վանական է լինի, որ ապրի այնտեղ, վեր կենա այնտեղ, ինքը ապրեցնի դա:  Եվ մեր հոգեւոր կյանքը դրանից  շատ մեծ ուժ կստանա:  Այնտեղ նաեւ կան պայմաններ, որպեսզի սեմինարներ կազմակերպվեն,  որպեսզի հյուրեր ընդունվեն,  հոգեւոր գրականություն լինի»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Լուսանկարը՝ Հայ-առաքելական եկեղեցու կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Arsen says:

    Հոգևոր արժեքներից զուրկ, սակայն Տավուշի մարզպետի իշխանական լիազորություններով օժտված արարածի շնորհիվ է, որ մարզում տարերայնորեն զարգացող բնական աղետ է: Մարզպետ-բնական աղետն ինչ ՛՛հանճարեղ՛՛ միտք է արտահայտել՝ ՛՛Եվ բնական է , որ եկեղեցու ներսը չեն սվաղում, լատեքսի ներկով ներկում, ուղղակի էն «եվոռեմոնտ» կոչված կամ «եվրոլուսամուտ կոչված», դուռ կոչված բանն է, որ մի երկու տեղ… իմիջիայլոց, բանում դրվել էր դրվել էր նման բան, եւ հանվեց, փոխվեց…՛՛: ՀՀ իշխանություններն ուղակի պարտավոր են ուսունասիրել այս հանճարեղի ասածները և գոնե հիմա հետևություն անել:

  2. Ashot says:

    Երկար ու ձիգ տարիների ընթացքում Տավուշը այս տառապալից օրերի հասցրած մարզպետը հիմա էլ հասել է հոգևոր աշխարհին:Կարդում եմ նրա պատասխանը առաջ քաշված հարցին և փորձում եմ հասկանալ?????Լավ մեղք չի էս արդար ու շիտակ ժողովուրդը:Միթե այսքան ժամանակում չէր կարելի գտնել մեկին՝ ով ի զորու կլինի սահմանը պահող ժողովրդի մասին մտածել:Առանց այն էլ այս դժվարին պայմաններում,մեկ էլ ակադեմիկոսի կամայականություններն ու անպատժելիությունն են գումարվում և դա ավելի վատ տպավորություն է թողնում:Եվ իհարկե կրկին անգամ հաստատվում է այն գաղափարը,որ բոլոր անհաջողությունները գալիս են անգրագիտությունից և բարձիթողի վիճակից:

  3. Garegin says:

    Շարժայի մահմեդական շեյխը ֆինանսավորել է Հաղարծինի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, իսկ քրիստոնյա ներկայացող անհավատներն այդ գումարի զգալի մասը փոշիացրել են, որի վառ ապացուցը համալիրի ճանապարհի անորակ աֆալտն է ու լրագրողի նշած ՛՛եվրոռեմոնտը՛՛: Ինչ վերաբերվում է մարզպետ Ա.Ղուլարյանի այն մտքին, թե՝ ՛՛Ես որպես, ինքս, որպես հավատով քրիստոնյա մարդ եմ որպես ասում: Մենք կորուստ ունենք՛՛, ապա այն ճշգրտման կարիք ունի: Եթե մարզպետը քրիստոնյա է, ապա պետք է որ իր խորհրդական Լ.Չիբուխչյանին, ով գիրք է նվիրում հայի գոյությունը բացառւղ ազգի ներկայացուցչին, անհապաղ պաշտոնանկ աներ, այլ ոչ թե նրա համար բնակարան գներ, վերանորոգեր, ավտոմաեքենա նվիրեր և պարբերաբար ֆինանսական աջակցություն ցուցաբերեր: Եթե մարզպետ լինելու փաստը հաստատվում է ՀՀ նախագահի հրամանագրով, ապա քրիստոնյա լինելու փաստը կարող է հաստատվել միմիայն վարքագծով ու վերաբերմունքով:

  4. marat says:

    Արդեն երրորդ անգամ հարգելի լրագրողը իր հոդվածներում անդրադառնում է մարզպետի
    մամլո ասուլիսին և մեջբերումներ կատարում նրա կցկտուր,անկապ,ոչ կիրթ հարցազրույ-
    ցից:Ցավալիորեն ավելի խայտառակ իրավիճակ է ստեղծել նրա խորհրդական Լյուբիկ Չի-
    բուխչյանը տարբեր կայքերում տեղադրված և արդեն ադրբեջանական մամուլում հայտն-
    ված իր ,,հայանպաստ,, հարցազրույց-մատնա-ղազագրով:Մի խայտառակեք մեր ժողովր-
    դին:

  5. artashes says:

    Մարզպետին առնչվող ցանկացած թեմայի տակ կրիմինալ կա:

  6. nver says:

    լսեք հարգելիներս ախր դուք խոսում եք մարդկանց մասին, որոնց համար արժեքների արժեքը փողն է ու տարօրինակ կլիներ, որ ձեռքերը չկոխեին նույնիսկ աստծո գրպանը ու մեծ ու յուղալի պատառ չգրպանեյին Իսկ բարոյական բնույթի բարդույթներից մարզփետն ու իր շրջապտը վաղուց են հրաժարվել ու այնպես որ դժոխքում հրեշտակներ մի փնտրեք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031