Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հյուսիսային պողոտա, որտեղ Երևանի քաղաքապետարանը «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ:
Քաղաքապետը այցելել է ձևավորված շուրջ 30 տաղավարներ, ծանոթացել ներկայացված ամանորյա հուշանվերներին ու զարդարանքներին:
Զրուցելով «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության պատասխանատուների հետ` Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառն իսկապես մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև Ամանորը Երևանում տոնող բազմաթիվ հյուրերի շրջանում:
Քաղաքապետը նաև գոհունակությամբ նկատել է, որ տոնավաճառի կազմակերպումը ևս Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է և որ այն հետզհետե դառնում է տոնական միջոցառումների բաղկացուցիչ մասը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն