Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Հայաստանը լավ է հասկանում Թուրքիայի քաղաքականությունը. թուրքական թերթ

Դեկտեմբեր 17,2013 21:36

Թուրքական «Ռադիկալ» թերթը Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցի հետ կապված, գրում է «Հայաստանը լավ է ճանաչում Թուրքիային: Ու գիտի, թե որ խոսքը, որ թուրք քաղաքական գործչին կամ դիվանագետին է պատկանում»: Փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

Հեղինակը՝ նշելով, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հայկական գրասենյակը Երևանի միակ պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունն է Թուրքիայում, գրում է. «Ստամբուլում ՍՏՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչների մեծ մասը փորձառու դիվանագետներ են, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ճանաչել Թուրքիան: Իսկ Թուրքիան, փոխանակ իր դիվանագետներին ուղարկի Երևան, որպեսզի նրանք ճանաչեն Հայաստանը, [Երևանին] նայում է տիրոջ դիրքից, մինչդեռ Հայաստանն իր դիվանագետներին ուղարկում է Ստամբուլ: Այդ պատճառով Երևանում շատ լավ ընկալեցին Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման նպատակը և դրանից առաջ տեղանման մասին Դավութօղլուի հնչեցրած արտահայտությունները»:

Շարունակելով՝ հոդվածագիրը գրում է, որ Հայաստանը լավ է հասկանում, թե ինչ կա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիայում ապօրինի աշխատող հայերին արտաքսելու սպառնալիքների տակ: Ըստ նրա, դրա պատճառով Հայաստանում մեծ նշանակություն չտրվեց Դավութօղլուի այցին. «Հայկական ԶԼՄ-ները ուշադրություն չդարձրին Լեռնային Ղարաբաղի հետ կապված թուրքական լրատվամիջոցներով տարածված լուրերին», – գրում է հեղինակը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների մեջ մտնելու Թուրքիայի փորձը ոչ մի հաջողություն չի բերում. «Դա նորություն չէ: Տարիներ շարունակ կուլիսների հետևում քննարկվեց այս հարցը, բայց Հայաստանը երբեք չի համաձայնի, որ Թուրքիան մասնակցի բանակցություններին»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031